Եթե դա աղետ չէր, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ասաց՝ կանգնել է ԼՂ գործընթացը, ինչո՞ւ ինքը կարգավորման չգնաց․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանի հետ

-Այսօրվանից վերսկսվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև չարտերային թռիչքները, որոնք իրականացնելու են «Ֆլայոն» (Flyone Armenia) և «Պեգասուս» (Pegasus) ընկերությունները: Արդյո՞ք այս թռիչքների վերսկսվելը նշանակում է, որ սառույցը տեղից շարժվեց հայ-թուրքական հարաբերություններում, և որ առաջիկայում դրան կհետևի սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

-Երևան-Ստամբուլ թռիչքներն ընդամենը մեկ-երկու տարի էին ընդհատվել, այն էլ՝ այն պատճառով, որ սպասարկող ընկերության («Atlas Global») բոլոր թռիչքներն էին ընդհատվել։ 2000-ականներից մինչև 2019 թվականը շաբաթական 2 օր թռիչքներ կային: Իսկ վերաբացված չարտերային թռիչքների մեջ ես քաղաքական կոմպոնենտ չէի ներառի, այլ ավելի շատ կոմերցիոն տեսանկյունից պետք է դիտարկել․ ավիաընկերությունները հաշվարկներ են արել, և երևի թե ձեռնտու է այս թռիչքները կազմակերպել:

-Բայց նաև չենք կարող, չէ՞, այս ամենը հեռացնել ընթացող գործընթացներից:

-Իհարկե՝ չենք կարող: Նախկինում էլ էր «Պեգասուս» ընկերությունը դիմել՝ ստանալու լիցենզիա, և Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մերժել էին: Ուղիղ կապը, իհարկե, կարևոր է, բայց ասել, որ սրանով պայմանավորված քաղաքական մակարդակում փոփոխություններ կլինեն, ես կխուսափեմ այդպիսի կանխատեսում անելուց: Կարծում եմ՝ սա ավելի շատ տնտեսական, կոմերցիոն բնույթի համագործակցություն է:

-Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով սկսեցինք մեր զրույցը, կարծում եմ՝ լսել եք այս վերապահման մասին, որ, այնուամենայնիվ, մեր մտքում պետք է պահենք, որ թուրքերը ցանկանում են մեզ կոտորել, այդ վտանգով պետք է շարունակենք ապրել, և հակադրության քաղաքականությունը, որ եղել է, պետք է շարունակվի: Օրինակ՝ Դաշնակցությունն այսպիսի ռիսկ է տեսնում, որ մի օր էլ Հայաստանում կսկսեն պրոթուրքական քաղաքական ուժեր գալ, կկտրվենք Ռուսաստանից, և որ պետք չէ գնալ հարաբերությունների հաստատման, այլ պետք է շարունակել դիմակայել:

-Պետք է նկատեմ, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերն էլ իշխանություն են ունեցել Հայաստանում և ջանացել են Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորումն առաջ մղել և որոշակի բանակցություններ են տեղի ունեցել թե՛ Քոչարյանի իշխանության օրոք, թե՛ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում:

-Իրենք ասում են՝ մենք չէինք զիջի մեր շահերը, բայց կասկածում են այսօրվա իշխանության հաստատակամության վրա:

-Հայաստանի իշխանությունները, կառավարությունն այս գործընթացում առաջնորդվում են միայն ՀՀ շահերով: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, կարծում եմ՝ ՀՀ-ն քարտեզի վրա իր տեղը փոխել չի կարող, մենք ապրել ու ապրում ենք այստեղ, պետք է շարունակենք ապրել այստեղ և պետք է հաղորդակցվենք մեր հարևանների հետ, չենք կարող հավերժ փակ պահել սահմաները։ Իհարկե՝ Թուրքիան է փակել սահմանները, այնուամենայնիվ, մենք պետք է կարողանանք լեզու գտնել մեր հարևանների հետ: Կխուսափեմ ասել, որ մոտ ապագայում կկարողանանք բարեկամական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց որոշակի կարգավորման գործընթաց անհրաժեշտ է, քանի որ մեկուսացման մեջ երկար դիմանալը դժվար է: Հայաստանի տնտեսական շահերից է բխում բաց սահմաններ ունենալը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի վերաբերյալ ռիսկերին, Հայաստանում քաղաքական ուժերի ձևավորման և առաջխաղացման մասնակիցն ու որոշողը ՀՀ քաղաքացին է, և ես հեռու եմ այն մտքից, թե Հայաստանում կարող են առաջանալ պրոթուրքական դիրքորոշումներ ունեցող ուժեր, որոնք կկարողանան հասնել իշխանության կամ դառնալ խորհրդարանական ընդդիմություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան