Սերժ Սարգսյանի ասածները կարելի է ջախջախել, ինքն իր իրականության մեջ է եղել բանակցային պրոցեսում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
Բոլորը

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է նաև արցախյան հիմնահարցին՝ ասելով, որ գործող իշխանությունը չի տիրապետել բանակցային պրոցեսին և չի կարողացել պատշաճ պաշտպանել ՀՀ շահերը: Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով  այս դիտարկմանը, նշեց. «Բնական է, որ Սերժ Սարգսյանը պետք է նման ձևով ներկայացնի, բայց անձամբ ինքը բանակցային պրոցեսի գնահատականը տվել է 2018թ., երբ ասել է, որ բանակցային գործընթացը փակուղում է և լավատեսություն չի ներշնչում:

Հարցազրույցը դիտել եմ, և այնպիսի տպավորություն էր, թե Արցախի հարցը լուծված է եղել, և մենք չենք տիրապետել դրան:

Ժամուկես ինքն իրեն ու բանակցային պրոցեսները որ գովաբանում էր, հարց է առաջանում, եթե ամեն ինչ այդքան լավ էր ընթանում, ապա ինչու հարցը չլուծվեց, ինչու եղավ ապրիլյան պատերազմը:

Կարծում եմ՝ նախադասություն առ նախադասություն կարելի է ջախջախել պարոն Սարգսյանի ասածները, բայց նաև հասկանում եմ, որ ինքը իր իրականութան մեջ է եղել, նույնիսկ բանակցային պրոցեսի մեջ ինքն իր իրականութան մեջ է եղել, որը սխալ է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում: