Փաստաբանների պալատը բերման ենթարկվածներին անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի
Հասարակություն
17.04.2018 | 10:57Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել:Քաղաքացիներին արագ արձագանքման հեռախոսահամար կտրամադրվի խումբը ձևավորելուց անմիջապես հետո: