ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի վերաբերյալ

Լուրեր

16.06.2026 | 13:03
«Միասնության թևերը» չի բացառում փողոցային պայքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:59
Պուտինը հրամանագիր է ստորագրել Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին անցկացնելու մասին
16.06.2026 | 12:54
«Կեղծիք տարածողը Դո՛ւք եք․ հիվանդանոցը չի կառուցվում»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
16.06.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.06.2026 | 12:31
Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին
16.06.2026 | 12:25
Որ դեպքում կավելանա անապահովության նպաստի չափը․ հուլիսի 1-ից գնահատման նոր համակարգ կգործի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:17
ԵՄ-ն բացել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Միությանն անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը
16.06.2026 | 12:10
Փամբակ գետում շարունակում են փնտրել անչափահաս քույրերին // Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստը․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 12:04
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
16.06.2026 | 12:02
Ո՞ւր է մեր ընդդիմությունը, ինչո՞ւ հարցեր չեն ուղղում․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:55
Արաս Օզբիլիզը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ
16.06.2026 | 11:44
ԱԲ-ն դրական ազդեցություն է ունենալու ՀՆԱ-ի վրա. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:37
Դիմելու ենք ՍԴ. Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ցույցերի վերաբերյալ։

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«1) Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:

Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

2) Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով:

 
 3) Այսօր ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, դրանց վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դրանց գործադրման վայրում անմիջականորեն արձանագրած դեպքերը:

Այս տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով:   Այս առնչությամբ առկա է համապատասխան իրավական ընթացակարգ սկսելու անհապաղ անհրաժեշտություն:

4) Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Մտահոգիչ է նաև Երևանի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։ Այդ առնչությամբ ակնկալում ենք Ոստիկանության պարզաբանումները։

5) Հատուկ կարևորում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հավաքի ընթացքում ելույթ ունեցող մյուս գործիչների անընդհատ կոչերն ու հորդորները բռնությունից զերծ մնալու և հավաքի խաղաղ բնույթը պահպանելու վերաբերյալ:

Այդ կոչերի կարևորությունը պայմանավորված է նաև այն փաստով, որ սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի գրառումների ու մեկնաբանությունների ուսումնասիրությամբ արձանագրվել են ատելության խոսք և բռնության կոչեր:

6) Ներկայում կարևոր է նաև լրատվամիջոցների բնականոն գործունեությունը: Ուստի, Պաշտպանի աշխատակազմի առանձին ուշադրության հարց է լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը: Այդ նպատակով իրականացվում է առանձին դիտարկում: Այսօր factor.am էլեկտրոնային լրատվամիջոցի օպերատորի տուժելու և տեխնիկայի վնասվելու վերաբերյալ տեղեկությունը համապատասխան քննության պահանջով նույնպես կուղարկվի իրավապահ մարմիններին:

7) Իրավասու պետական մարմիններն իրենց հերթին պետք է հանրությանը տրամադրեն անընդհատ տեղեկություններ հավաքների կապակցությամբ իրենց գործողությունների, հավաքների մասնակիցների տուժելու փաստերի ու դրանց ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

Պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկությունները կարևոր երաշխիք են ոչ հավաստի տեղեկությունների տարածումից ու դրանց հետևանքով ստեղծվող հնարավոր խուճապային իրավիճակներից խուսափելու նպատակով: Սա կարևոր է նաև այդ մարմինների նկատմամբ վստահության տեսանկյունից»: