Մեծ Բրիտանիան խոստանում է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ուկրաինա ներխուժելու դեպքում

Լուրեր

10.02.2026 | 11:16
Նման հայտարարություն ընդունելուց հետո ՀՀ գլխավոր դատախազը, դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:13
Ես մտադիր եմ քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել․ միայնակ փրկվել հնարավոր չէ․ Գագիկ Ծառուկյան
10.02.2026 | 11:10
Ռոնալդուն ավարտել է գործադուլն «Ալ Նասրում»
10.02.2026 | 11:08
Սահմանին մեր սահմանապահներն են, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
10.02.2026 | 11:05
ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները․ Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 10:59
Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ․ ՀՀ դատավորների միություն
10.02.2026 | 10:47
«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. Գալուզին
10.02.2026 | 10:42
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
10.02.2026 | 10:37
ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր
10.02.2026 | 10:27
Այս գիշեր ողջ հանրապետությունում սպասվում է ձյուն ու ձնախառն անձրև
10.02.2026 | 10:18
Դատախազությունը Իշխան Սաղաթելյանից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
10.02.2026 | 10:05
Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը. ՈՒՂԻՂ
09.02.2026 | 23:09
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության մեկնարկի մասին
09.02.2026 | 23:06
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
Բոլորը

Մեծ Բրիտանիան կուժեղացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ «հետագա գործողությունների» դեպքում։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում նոր սահմանափակող միջոցները կանդրադառնան «Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող» բիզնեսների և անհատների վրա։ Այս մասին հայտարարել է Գանձապետարանի գլխավոր քարտուղար Սայմոն Քլարկը Sky News-ի եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Քլարկը կարծիք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցների առումով ավելի վճռական է գործում, քան ԵՄ շատ երկրներ։

«Brexit-ից հետո Բրիտանիան հանդիսանում է Պուտինի վարչակարգի գործողությունների առաջատար հակառակորդներից մեկը»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Սայմոն Քլարկը հերքել է մեղադրանքները, թե Լոնդոնը վտանգի է ենթարկվում՝ Ռուսաստանից Բրիտանիա հոսող կեղտոտ փողերի պատճառով։ Երբ հարցազրուցավար Քեյ Բերլին Քլարկին հարց է ուղղել ռուսական և բրիտանական քաղաքացիություն ունեցող նախկին բանկիր Լյուբով Չերնուխինայի և Ռուսաստանից այլ դոնորների կողմից «Պահպանողական կուսակցությանը» կատարած նվիրատվության մասին, Քլարկը պատասխանել է. «Ոչ ոք ռուսներից փող չի վերցրել»:

«Եկեք պարզենք իրավիճակը. նվիրատվություն անելու համար դուք պետք է լինեք Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Բոլոր նման նվիրատվությունները հայտարարագրված և պատշաճ կերպով ստուգված են»,- ասել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ «ոչ մի անօրինական բան չկա նրանում, որ որևէ գործարար կապեր է ունենում որևէ երկրի հետ, եթե, իհարկե, նրա կարողությունը ձեռք է բերվել օրինական ճանապարհով»։

«Ինչպես են նման գործարարները որոշում ծախսել իրենց գումարը՝ դա իրենց գործն է»,- հավելել է Միացյալ Թագավորության գանձապետարանի գլխավոր քարտուղարը:

Սպասվում է, որ այս շաբաթ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կներկայացնի Ռուսաստանի ֆինանսական շահերի դեմ պատժամիջոցները խստացնելու ծրագիրը։

Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են Կրեմլին, որ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կկիրառեն, եթե Մոսկվան որոշի ներխուժել Ուկրաինա։

Մինչ այդ, Nikkei Asia լրատվականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է փետրվարի կեսերին նախատեսված այցը Ճապոնիա։

«Ջոնսոնի համար այս ուղևորությունը դժվար է, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունն աճում է Ուկրաինայի շուրջ»,- գրում է հրատարակությունը:

Լրագրողների տվյալներով՝ ստեղծված իրավիճակում Ջոնսոնի այցը չեղարկելու որոշումը համատեղ ընդունել են Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները։

Տաթև Ֆռանգյան