ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Մեր իշխանությունը ոչ հմուտ վարպետ է, մուրճով խփում է մատներին,ցավը զգում է ժողովուրդը. Արմեն Մարտիրոսյան

Լուրեր

07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանը շահեց Արմեն Սարգսյանի հրաժարականից, քանի որ ոչ լեգիտիմ պաշտոնյան հեռացավ: Նա անկոչ հյուր էր, որին ժողովուրդը չէր ընտրել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:

Նա խոսում է հայաստանյան ներքին քաղաքական իրավիճակից, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի գործունեության արդյունավետությունից:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` այսօր մենք չունենք ընդդիմություն, իսկ դա մեծ խնդիր է պետության համար. «Այս ընդդիմությունը գործիք է իշխանության ձեռքին: Ընդդիմադիր ուժերը պետք է ինքնուրույն լինեին, մինչդեռ, իմ տպավորությամբ, գիտակցված աշխատում են ՔՊ-ի համար, քանի որ նրանց շահերը համընկնում են. ՔՊ-ն ժողովորդից այսքան մեծ թվով ձայներ չէր ունենա, եթե այս ընդդիմությունը չմտներ խաղի մեջ. դա ձեռնտու է թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը: Առհասարակ, մեր իշխանությունը ոչ հմուտ վարպետ է, որը մուրճով խփում է մատներին, իսկ ցավը զգում է ժողովուրդը»:

Արմեն Մարտիրոսյանը շեշտում է` քանի որ պառլամենտական ընդդիմություն չունենք, այդ ծանր բեռը իր վրա պետք է վերցնի մտավորականությունը, մտածող մարդը, որը պետք է խեթ աչքերով նայի իշխանությանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան