Ովքեր էին ներկա Եռաբլուրում. բանակի 30-ամյակ` բացակա պաշտոնյաներով և առանց շքերթի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակը՝ առանց հանդիսավոր միջոցառումների և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությունը, որ պետք է տեղի ունենար «Դվին» հյուրանոցում, հետաձգվել է․ պատճառը պաշտոնյաների մոտ հաստատված կորոնավիրուսն  է: Երկու օր առաջ հայտնի դարձավ նախ՝ վարչապետի, հաջորդ օրը՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների վարակված լինելու մասին:

Նիկոլ Փաշինյանից բացի՝ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն չէր այցելել նաև հրաժարականի դիմում ներկայացրած նախագահ Արմեն Սարգսյանը: Նա արտերկրում բուժում է ստանում:

Սովորաբար միաժամանակ «Եռաբլուր» այցելող իշխանավորներն այս անգամ թիմերի էին բաժանվել. պատգամավորներն առանձին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ էին եկել, իսկ կառավարության կազմը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի: Նա փոխարինում է ինքնամեկուսացման մեջ գտնվող Փաշինյանին:

Հարգանքի տուրք մատուցող պաշտոնյաները տրամադրված չէին խոսել բանակում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին: Մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Սուրեն Պապիկյանը բանակում իրականացվող բարեփոխումների մասին հարցերն անպատասխան թողեց:

Բանակում բարեփոխումների մասին 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ անց հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի որոշմամբ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ ԶՈւ-ում բարեփոխումներ իրականացնող աշխատանքային խումբ ձևավորվեց: Իսկ ահա այսօր բանակի 30-ամյակի առթիվ Փաշինյանն ուղերձում ընդգծել է՝ բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելն իրենց առաջնահերթությունն է։ Երկրի ղեկավարը վստահեցրել է՝ Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է առանց հոգնելու: Թե այս բարեփոխումներն ինչ փուլում են և երբ կունենանաք պրոֆեսիոնալ բանակ, իշխանական վերնախավում լռում են:

Պայմանագրային զինծառայողներին հետաքրքրում են նաև աշխատավարձի, սոցիալական պայմանների բարելավումը։ Նախարար Սուրեն Պապիկյանն այս հարցին ևս չցանկացավ անդրադառնալ։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում արտաքին գործերի նախարարից հետաքրքրվեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Երևանի նպատակը տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելն է՝ հայտարարեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միզոյանը:

Անդրադառնալով դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով առաջարկներին, որոնք փոխանցվել են Ադրբեջանին, նախարարը նշեց, որ հայկական կողմի համար առայժմ պարզ չէ, թե ինչ մոտեցումներ ունի այս հարցում Բաքուն։

Հիշեցնենք՝ հայկական կողմը սահմանազատման հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին՝ Մոսկվայի միջոցով: Փաստաթղթի և առաջարկների մանրամասները կողմերից որևէ մեկը մինչ օրս չի գաղտնազերծել: Factor TV-ն ավելի վաղ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր՝ խոսքը շուրջ տասը կետից բաղկացած առաջարկների փաթեթի մասին է: Այն ներառում է, մասնավորապես, զորքերի հայելային հետքաշում մինչ 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ տեղակայման կետեր, հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշված ստորաբաժանումների սպառազինության թեթևացում և դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն իրականացնող հանձնաժողովի ստեղծում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան