Պետականության թշնամիներին՝ Միութենական պետություն բղավողներին, դուրս շպրտել է պետք ԱԺ-ից․ Հայկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ

Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակն է, շնորհավորենք միմանց: Սա լավ առիթ է՝ ավելի լուրջ մոտենալու անվտանգային հարցերին: Պատերազմից հետո բոլորի մտահոգության առարկան այն է՝ արդյո՞ք բանակը հասցրեց ինչ-որ չափով վերականգնվել, որպեսզի շարունակի անվտանգային ապահովման իր գործառույթը կատարել: Անցյալ ամիսներին մենք տեսել ենք ադրբեջանական սադրանքներ սահմաններին, որոնք բանակը կանխել է՝ որքանով կարողացել է։ Հիմա մենք ի՞նչ իրավիճակում ենք գտնվում, արդյո՞ք դասեր քաղել ենք՝ նկատի ունեմ ոչ միայն ռազմական իմաստով, այլ նաև քաղաքական։

-Նախ՝ թույլ տվեք ես էլ շնորհավորեմ մեր ժողովրդին, մեր բանակին՝ կազմավորման 30-ամյակի առթիվ: Իհարկե, մենք հակված ենք պետության անվտանգությունը դիտարկել միայն բանակի իմաստով, բայց դա այդպես չէ․ պետության անվտանգությունը հավաքական կամ համալիր երևույթ է, որը կախված է և՛ տնտեսությունից, և՛ քաղաքական կյանքից, բանակը բաղադրիչներից մեկն է, իհարկե՝ գլխավորներից է, պաշտպանությունը դրված է բանակի ուսերին: Եթե մենք ուզում ենք լավագույն բանակ ունենալ, առաջին հերթին պետք է ունենանք լավագույն պետություն՝ լավագույն քաղաքական համակարգով, բարձր մշակույթով, ոչ թե այն այլանդակությունները, որոնցով մեր քաղաքական դաշտը հայտնի է։ Ամեն դեպքում՝ շնորհավորենք մեր ժողովրդին և բանակին, մաղթենք առողջություն և ցանկանանք, որ բանակն իր ոգին բարձր պահի: Հիմա մենք ի՞նչ ենք արել այս ընթացքում՝ դժվար է ասել, որովհետև տեսնում ենք, որ իշխանությունն ինֆորմացիայի տրամադրման առումով, ավանդույթի համաձայն, առատաձեռն չէ, մենք շատ բան չգիտենք։ Իհարկե՝ կա «տափակ» արտահայտություն, որ դե՝ դա գաղտնի է, բայց որ ասում են՝ գաղտնի է, ուրեմն տակը շատ ավելի վատ բաներ կան:

-Եվ պարզվում է, որ գաղտնի է միայն մեզ համար, Ադրբեջանում շատ բաներ իմանում են:

-Այո՛, գաղտնի է միայն մեզ համար, բայց միշտ պարզվել է, որ եթե գաղտնի է, ուրեմն ոչինչ էլ չեն արել։ Հայաստանում միշտ այդպես է՝ եթե ուզում եք ոչինչ չանել, անունը դրեք գաղտնի և այդպես շարունակեք անիմաստ ապրել։ Այստեղ հղում անեմ իմ նախկին խոսքին, միայն բանակով չէ, որ պետությունը պետք է կարգի գա, պետք է ներքին կյանքը կազմակերպվի, տնտեսությունը կարգի գա, որովհետև ներկրմամբ ու առևտրով զբաղվող կամ միայն գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող պետությունը չի կարող ունենալ լավագույն բանակ, չի կարող ունենալ լավագույն արտաքին քաղաքականություն և այլն։ Մենք պետք է ժամանակն օգտագործենք՝ պետությունը կարգի բերելու համար։

-Այսօր պատերազմները կարող են լինել ոչ ուղղակի, այսինքն՝ պարտադիր չէ ներխուժես տվյալ պետության տարածք, որ ծնկի բերես, կարող ես դա անել հիբրիդային միջոցներով, օրինակ՝ ներքին քաղաքական անկայունություն ստեղծելով՝ 5-րդ շարասյան միջոցով թիկունքից հարված հասցնելով։ Արտաքին վտանգների թեմային կվերադառնանք, իսկ ներքին վտանգներ այսօր գոյություն ունե՞ն, որովհետև պետության անվտանգությունը նաև ներքին որոշակի բաղադրիչներ է պարունակում։

-Հենց առաջին հերթին ներքին բաղադրիչն է, որովհետև արտաքինը բոլորի համար կա: Թող հայությանը չթվա, թե միայն մենք արտաքին խնդիրներ ունենք։ Ամերիկայից շատ խնդիրներ ունեցող չկա, բայց այդ պետությունն այնպիսի ներքին հզորություն ունի, որ կարողանում է այդ արտաքին խնդիրներին լավագույնս դիմակայել։ Մեր պետությունը պետք է ներսից կարգի գա, մենք գիտենք, որ Հայաստանում վխտում է օտարահաճ տեսակը, որի անունը 5-րդ շարասյուն է, և որը Հայաստանում քաղաքական կյանքում դերակատարություն ունի, որի մի հատվածի անունն էլ ընդիմություն են դրել: Բայց մենք պետք է նկատի ունենանք, որ սա մեր ժողովդրի ընտրությունն է, և ժողովուրդն էլ պետք է շատ չբողոքի, քանի որ այս խորհրդարանը մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանն է, հետևաբար՝ եթե մարդիկ բողոքում են, թող վերընթերցեն հունիսի 20-ի իրենց քվեաթերթիկները, տեսնեն, թե ում են ընտրել։ Բայց սա թողնենք մի կողմ: Ես տեսնում եմ, որ աստիճանական փոփոխություններ կան դեպի կայունություն։ Նախագահի հրաժարականից, որը շատ քննարկվել է, ես ենթադրում եմ, որ իշխանությունը գնում է դեպի կոնսոլիդացիա՝ վերցնելով նաև նախագահի ինստիտուտը: Նախ՝ նախագահի հրաժարականը ողջունելի է քաղաքական մշակույթի առումով․ Հայաստանում պետք է մի օր այդ հրաժարականի ինստիտուտն աշխատի, որովհետև մենք գիտենք, որ այստեղ ավանդույթ կա, որ եթե մեկին նշանակում են պաշտոնի, ինքը որոշում է, որ պետք է այդ աթոռի վրա մեռնի, մինչև «չգցեն» աթոռից։ Այդ առումով նախագահին պետք է շնորհակալություն հայտնել:

-Մի ավանդույթ էլ կա՝ հեռացողները հաշվետվություն չեն տալիս, թե ինչ արեցին:

-Դե՝ պարզ է, ինչ հաշվետվություն էլ տալիս են, արժանահավատ չէ: Եթե նախագահի հաշվետվությունն արժանահավատ լիներ, նրա հրաժարականի վերաբերյալ վերլուծություններ չէին լինի։ Ես ենթադրում եմ, որ իշխանությունը վերցնում է նաև նախագահի ինստիտուտը, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ էության, վերցնում է պետության կառավարման բոլոր օղակները:

-Դա լա՞վ բան է, թե՞ ոչ:

-Ընդհանուր առմամբ, եթե մենք լինեինք, օրինակ, Անգլիան, լավ չէր լինի, բայց մեր պետական ինստիտուտները կայացած չեն, և այստեղ պետական ինստիտուտների միջև հակադրությունների առկայությունը վատ է, մեզ մոտ հակասությունները վերածվում են հակադրությունների, որոնք պետությունը տանում են ցնցումների: Դա տեսել ենք նաև նոյեմբերի 9-ից հետո, առանձին դեպքերում՝ նաև նախագահի վարքագծում, երբ նա հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, և երբ չստորագրեց ԳՇ պետի պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի հրամանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան