ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձավ երեկ Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ընթացքում դպրոցականների, ուսուցիչների մասնակցությանը:

«Մենք, ըստ էության, երեկ այս հարցի հետ կապված ինքներս ենք մշտադիտարկում իրականացրել: Մի քանի հարցադրումներ ենք ունեցել և դրա հետ կապված երեկ ես հրապարակային հայտարարություն եմ տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ճիշտ է` երիտասարդների, երեխաների մասնակցությունը տարբեր հանրային նշանակություն ունեցող գործընթացներին կարևոր է, իրենք, այո, պետք է մասնակցեն որոշում կայացնելու գործընթացներին, բայց եթե խոսքը երեխաների կրթության իրավունքին է վերաբերում, ապա ակնհայտ է, որ այն պետք է լինի առաջնահերթ, և դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված»,- ասաց Մանասյանը:

Նա նշեց, որ ՄԻՊ-ի լիազորությունները չեն վերաբերում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման կամ ընտրական գործընթացների վերահսկողությանը, և իրենց հիմնական գործառույթը կրթության իրավունքի երաշխավորումն է։

«Մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգ, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը։ Հետևաբար, այդ պրոցեսն ենք ուսումնասիրում»,- ասաց Մանասյանը:

Հարցին` արդյոք կապ հաստատե՞լ են դպրոցի տնօրինության հետ, ՄԻՊ-ն ասաց, որ իրենց գրասենյակն ունի հաղորդակցության տարբեր մեթոդներ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ պահանջելու ձևաչափ:

Ճշտող հարցին` արդեն պարզաբանումներ խնդրել են, ասաց: «Դրա հետ կապված կզբաղվենք»,- եզրափակեց Անահիտ Մանասյանը:

Մանրմասները` տեսանյութում: