Երևանյան ցույցերի առթիվ միջազգային մամուլի արձագանքը միանշանակ չէ

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

Միջազգային մամուլը բավական տարբերվող գնահատականներով է անդրադարձել է այս օրերի երևանյան իրադարձություններին․ խոսքը ռուսական ու Արևմտյան մամուլի անդրադարձի մասին է։

Ռուսական ընդդիմադիր «Ռոսբալտը», օրինակ, գրում է․ «Ռուսաստանn օգնեց Սարգսյանին, որ իրեն փոխարինի իրենով: Հայաստանի՝ ոչ այնքան լայն աջակցություն ունեցող նախկին նախագահը վաղը կդառնա երկրի վարչապետ: Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի Սահմանադրությունը թույլ չի տալիս առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, իզուր չէր շտապ կարգով փոխում երկրի մայր օրենքը: Չցանկանալով հեռանալ քաղաքական Օլիմպոսից՝ նա ընդամենը սահմանադրական բարեփոխում անցկացրեց, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի»:

Այսպիսով, ըստ «Ռոսբալտ»-ի՝ «Այլևս կասկած չի մնում, որ Սարգսյանը իրեն համապատասխանեցրեց Սահմանադրությունը»։

Ռուսական «Московский комсомолец»-ը մինչդեռ գրել է, որ «Հայաստանում մեկնարկել է Մայդան»՝ եզրակացնելով, որ երևանյան ցուցարարները «նոր վարչապետ են տեսնում Նիկոլ Փաշինյանին»:

Ուկրաինական «Новое время» կայքն անդրադարձել է ոստիկանների և ցուցարարների միջև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել Փաշինյանի և աջակիցների՝ ոստիկանական պատնեշն անցնելու փորձի հետևանքով:

«Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է․ «Եթե Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022 թվականը»:

«Ֆրանսպրեսը», Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, հաղորդում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։

Գերմանական «Դոյչե Վելլեն» զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, ով փոխանցել է, թե «Սերժ Սարգսյանը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը սեփական իշխանությունը վերարտադրելու համար»: «Փաստացի ընդդիմությունը օգտվեց անիշխանության այս պատուհանից», – եզրակացրել է «Դոյչե վելլեն»:

Worldbulletin.net կայքը հատուկ շեշտադրում է կատարել Սարգսյանի ռուսամետ քաղաքական գործիչ լինելու վրա՝ գրելով, որ հազարավոր ցուցարարներ ակցիաներ են սկսել ընդդեմ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի:

 

Միջազգային լրաքաղը՝ Մարինե Խառատյանի