Ալիևը նյարդային բռնկումներ ունի ՀՀ-Թուրքիա կարգավորումից․ առանցքային պրոբլեմներն այդտեղ են. Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է.

-Պարո՛ն Բադալյան, վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, և ըստ այդմ նաև՝ բանակցություններ սկսել։ Դժվար է պատկերացնել՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի հարցի վերաբերյալ համաձայնության կայացման։ Իսկ անցյալ տարեվերջի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 2016-ին աղետ է տեղի ունեցել բանակցային պրոցեսում՝ առաջարկներից դուրս է բերվել Արցախի՝ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ,  կարգավիճակի ճշգրտման տարրերը տարբել են ՄԱԿ ԱԽ։ Իսկ 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև էր ընդունել, ուր Ղարաբաղը նշվել է որպես Ադրբեջանի շրջան։ Արցախի նախագահն ու ԱԺ-ն արձագանքեցին՝ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ և միայն իրենք կարող են խոսել իրենց անունից։ Ինչպե՞ս ենք միաձուլում այս հայտարարությունը և խաղաղության պայմանագրի գաղափարը։

-Սրան պետք է նայել որպես գործընթաց՝ առաջին հերթին։ Եվ քանի որ այսօր Հայաստանը ռեսուրսային և աշխարհաքաղաքական միջավայրի առումով ուժեղ և շատ մեծ կարողությունների դիրքում չէ, ստիպված է հռետորաբանության մակարդակում պահել այնպիսի տոնայնություն, որն ավելորդ լարվածություն չի ստեղծի՝ միտված իրավիճակ չսրելուն, չլարելուն։ Շատերը կարող են համաձայն չլինել այս մարտավարության և հռետորաբանության հետ, սա իհարկե՝ գնահատականի խնդիր է։ Համենայնդեպս, մենք տեսնում ենք, որ չափազանց լարված ու բարդ է ընդհանրապես միջազգային իրադրությունը և կարևոր է ՀՀ-ի համար ավելորդ լարվածության առիթներ չտալը։ Սա, իհարկե, չի կարող լինել այնպիսի զարգացումների և քայլերի հաշվին, որոնք ՀՀ-ից նորանոր զիջումներ կենթադրեն։ Եթե խաղաղության պայմանագիրը կամ դրա շուրջ քննարկումները մեզ համար կենթադրեն անցանկալի դրույթներ, ապա բնական է՝ ՀՀ-ն չպետք է գնա որևէ պայմանագրի կամ համաձայնության։

Դեռ շատ փուլեր կան անցնելու, մանավանդ, որ սահմանազատման հանձնաժողովի ստեղծում, ապաշրջափակում իրականացնել չի ստացվում։ Եթե այս գործըթնացում կլինեն անընդունելի պայմաններ, մենք պետք է հրաժարվենք փաստաթղթավորումից կամ որևէ կնիքից այդ առումով, շարունակել քննարկումները, և այն ժամանակը, որ կշահենք, պիտի օգտագործենք ներքին կարողություններն ուժեղացնելու վրա։ ՀՀ-ի խնդիրն է՝ բարձրացնել ներքին կարողությունները, մի բան, որ նախկինում տապալել ենք։ Առանցքային է այն, թե ինչպես կընթանա հայ-թուրքական կարգավորման գործընթացը․ խոշոր հաշվով՝ միշտ էլ Թուրքիայի խնդիրն է եղել ավելի ազդեցիկ արցախյան հարցի նկատմամբ։ Առանցքային հարցերը զարգանում են հայ-թուրքական  հարաբերության տիրույթում։ Սա անհանգստացնում է նաև Ադրբեջանին, պարբերաբար տեսնում ենք Ալիևի նյարդային բռնկումները։ Իսկ հայ-թուրքական գործընթացն ակնհայտորեն ծավալվում է գոնե առայժմ դրական տոնայնության շրջանակում, որովհետև առանցքային նշանակություն ունեցող ԱՄՆ-ն և ՌԴ-ն տակտիկապես նպատակահարմար են համարում գործընթացի զարգացումը, իհարկե՝ ամեն մեկն իր հաշվարկով։

Արցախի բանակցային գործընթացի թեմայով խոսելիս՝ վարչապետը իր բառերով ասած՝ բացում է իրեն հասցեագրված ժառանգությունը։ Ես վերևում նշվածին կհավելեմ նրա ևս մեկ պնդում արված ԱԺ ամբիոնից, թե ԼՂ-ն կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունը։ Սա լուրջ իրավիճակ է փաստում, և Սերժ Սարգսյանն ասելիք ունի չէ՞ այս հարցով։ Նրա թիմակիցները տեղեկացրել են մոտալուտ ասուլիսի կամ հարցազրույցի մասին։ Դուք ակնկալո՞ւմ եք, որ փաստաթղթավորված ասելիք կհնչի։ Նա կարո՞ղ է այս հարցերին պատասխան տալ, թե՞ մենք էլի քաղաքական ցածրորակ բանավեճ ենք տեսնելու։

-Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող են տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ, բայց նաև կասկած չկա՝ կան բաներ, որ նրանք երբեք չեն ասելու, օրինակ՝ նրանցից մեկը երբեք չի ասի, որ ՌԴ-ն թույլ չէր տա ԼՂ հարցի՝ իր շահերից չբխող որևէ կարգավորում։ Երբ Տեր-Պետրոսյանին հարցնում են՝ ինչո՞ւ 98 թվականին ձեր ծրագիրը չիրականացրիք, նա պատասխանում է և միշտ կասի՝ կլիներ քաղաքացիական պատերազմ։ Ո՞վ պետք է ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ աներ, Վազգեն Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյա՞նը, բնականաբար՝ ոչ, իհարկե՝ ՌԴ։ Սրա մասին ոչ ոք նրանցից չի ասի և դա հասկանալի է։ Մենք որպես հասարակություն և հասարակական ինստիտուտներ՝ այս հարցերը դիտարկում ենք և հասկանում, թե գլխավոր խնդիրը որտեղ էր։ Ժամանակի ընթացքում ՌԴ-ն արդեն ստիպված էր իր պլանները հարմարացնել Թուրքիայի դերակատարությանը,  քանի որ Արևմուտքի հեռ առճակատում գնաց, իրավիճակն ավելի բարձացավ։ Իրենք այս ամենի մասին կարող են շատ բան ասել, բայց նաև՝ կա շատ բան, որ օբյեկտիվորեն չեն ասի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան