«Հավանաբար նռնակները պայթել են ոստիկանների ձեռքի մեջ»․ Երվանդ Վարոսյան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ընդդիմությունը կարողանում է լիովին խաղաղ անհնազանդության տարրեր ունեցող գործողություններ անել, որոնք, բնականաբար, պիտի անհանգստություն պատճառեն մյուս քաղաքացիներին, ինչպես նաև՝ պետությանը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Ինչ վերաբերվում է ոստիկանության գործողություններին, հաշվի առնելով, որ հավաքները կրում են խաղաղ բնույթ, ըստ փաստաբանի, մինչև այսօր ոստիկանության գործողություններն ադեկվատ էին։

«Երբ հավաքի մասնակիցները մյուս քաղաքացիների տեղաշարժման համար խոչընդոտ են ստեղծում, ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում այլ ուղիներով քաղաքացիների ազատ տեղաշարժման ուղիներ ապահովելը։ Բայց դա մինչև էսօրվա միջադեպը։ Ինչ վերաբերվում է միջադեպին, հավաքի մասնակիցների հանդեպ կիրառվեց անհամաչափ ուժ, կադրերում տեսանելի է, որ ուժի կիրառման կարիք չկար»,-ասում է փաստաբանը։

Նա ենթադրում է, որ ոստիկանությունը ցուցարարների վրա նետել է ռուսական «Զարյա» մակնիշի լուսաձայնային նռնակներ։ «Դրանք, ցավոք, անխուսափելիորեն հանգեցնելու էին վնասվածքների։ Ոստիկանությունն ուժ պիտի կիրառի այնպես, որ ոչ ոստիկանների, ոչ էլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնա։ Ցավոք, սա դառը հիշողություններ արթնացրեց կապված 2008-ի մարտի 1-ի հետ կապված։ Ինձ զարմացրեց, թե ոնց ոստիկանները վնասվեցին։ Քանի որ նռնակները ռուսական արտադրության են, կամ ոստիկանները նետել չգիտեն, կամ նռնակներն են անորակ և պայթել են նրանց ձեռքի մեջ»,- ենթադրում է փաստաբանը։