Կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ. աշխատանքային հանդիպում է կայացել

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզում կայացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից կազմակերպված Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:

«Աշխատաժողովին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում։ «Այսօր կոյուղաջրերի ամբողջ ծավալը անխափան հոսում է լիճ, ինչը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների», – ընդգծեց նախարարի տեղակալը։

«Սևանա լճի ավազանում ԵՄ-ն տեղական համայնքների հետ միասին ընդլայնում է փորձնական միջոցառումները՝ հիմնվելով Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու համար բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր ներդրման գնահատման վրա: Բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը EU4Sevan-ի և ԵՄ Հայաստանի ընթացիկ ու ապագա ծրագրերի հիմնասյուններն են», – նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը:

2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեն ազգային փորձագետներից բաղկացած խմբի հետ միասին EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացրել է վերոնշյալ ուսումնասիրությունը՝ կարևորելով կոյուղաջրերի մաքրման մեթոդի ու տեսակի ընտրության, ներառյալ բնահեն եղանակով, հիմնավորված տեխնիկական, ֆինանսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ խնդիրները:

«Վերջին տարիներին՝ ամռան սեզոնին, Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով «ծաղկելու» խնդրի առջև է կանգնել: Սա լճում ֆոսֆորի մեծ քանակի հետևանք է, որին նպաստում է նաև կեղտաջրերի արտահոսքը։ Այս ուսումնասիրության շրջանակում առաջարկվում են լուծումներ կենտրոնացված, կիսակենտրոնացված և ապակենտրոնացված եղանակներով, և համեմատվում են դրանցից յուրաքանչյուրի համար կանխատեսվող ծախսերը: Սա քաղաքականություն մշակողներին հնարավորություն կտա կայացնելու փաստերով հիմնավորված որոշումներ: Այնուհետև ուսումնասիրությունը կարող է իրականացվել օրինակելի ձևովաչափով՝ նպաստելով ոչ միայն կենսազանգվածի քանակի ավելացման կրճատմանը, այլև ՀՀ-ում բնակվող հանրության իրազեկման բարձրացմանը։ «Ջրի պահպանությունն այնպիսի հիմնախնդիր է, որը վերաբերվում է բոլորին, և որի լուծման հարցում պետք է մասնակցություն ունենան բոլորը», – նշեց Ռոմաս Ռադկեն:

Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ծրագրի գործընկերներին ներկայացնել միջազգային եւ ազգային փորձագետների կողմից իրականացված ելակետային իրավիճակի ուսումնասիրության արդյունքները: Արդյունքների ներկայացումից հետո գործընկերներն ընտրեցին կոյուղաջրերի մաքրման առաջարկվող տարբերակներից ամենաարդյունավետը՝ կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցումը»: