Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի

Լուրեր

22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան հյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում կերկարաձգի «Ինտերի» հետ պայմանագիրը։ Իտալական ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտարարել է, որ 37-ամյա կիսապաշտպանն անձամբ է բանակցում նոր պայմանագրի շուրջ։

«Մխիթարյանն անձամբ է վարում բանակցությունները՝ առանց որևէ գործակալի միջամտության: Նա բոլորովին այլ մակարդակի վրա է»,- Supernova-ի հետ հարցազրույցում ասել է Պիերո Աուզիլիոն, սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով է երկարաձգելու գործող պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի 30-ին։ Նոր պայմանագրով նրա աշխատավարձն ավելի ցածր կլինի։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Վերջերս նա նվաճել էր կարիերայի 28-րդ տիտղոսը։ Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.) ու «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.) ու «Արսենալում» (2018-2019 թթ.), իտալական «Ռոմայում» (2019-2022 թթ.)։