«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում

Լուրեր

06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի, սպառնալիքների, ատելության խոսքի և հասարակության բևեռացման մթնոլորտում։ Կուսակցությունը ի գիտություն է ընդունում ընտրությունների արդյունքները, սակայն պնդում է, որ դրանք չեն կարող համարվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, և շնորհակալություն է հայտնում բոլորին դեմ քվեարկած 21 467 քաղաքացիներին։

«Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:

Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են «Բոլորին դեմ եմ» կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով։

Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլորին դեմ քվեարկած 21 467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք, անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ:

Բոլորին դեմ եմ կուսակցությունն ի գիտություն է ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ վեր հանելով մեր հանրային, քաղաքական կյանքի, մեր ապրելու կազմակերպչական ձևի բոլոր արատները ու գտնելով դրանց համար լուծումներ։

Մենք ընդլայնվելու ենք՝ ներառելով ավելի ու ավելի շատ ստեղծագործ և անհաշտ մարդկանց հանուն փոփոխության, տոտալ և ամե՛ն ինչին վերաբերող փոփոխության»,- ասված է հաղորդագրությունում։