Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է. Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, մենք նաև եղել ենք գործընկերներ։ Քանի որ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը քաղաքական է, դա վկայում է այն մասին, որ դու ընտրում ես ոչ միայն լավ մասնագետի, այլ նաև վստահելի մեկին, որը քեզ հետ կիսում է գաղափարներդ։ Այդ իմաստով Մինասյանը համապատասխանում է չափանիշներին»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ համոզմունք հայտնելով, որ արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը, ով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է, նշանակվել է այդ պաշտոնին, քանի որ համապատասխանել է անհրաժեշտ չափանիշներին։

Ինչ վերաբերում է Մինասյանի անցյալ քաղաքական հայացքներին, ապա Անդրեասյանը վստահեցրեց, որ Մինասյանի քաղաքական հայացքները համընկնում են։

Հարցին, որ եթե Մինասյանն Անդեասյանի ընկերն է, չի ստացվո՞ւմ, որ «բաջանաղապետությունը» շարունակվում է, երբ մարդկանց աշխատանքի են ընդունում ծանոթի միջոցով, նախարարը պատասխանեց, որ «բաջանաղապետությունը» և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու այն դեպքում է վտանգավոր, երբ քաղաքացիական պաշտոն է, մրցութային, և դու ինչ-որ ծանոթի կամ բարեկամի ես «անցկացնում»։

«Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական պաշտոնի ես նշանակում, բայց իր մասնագիտական արժանիքները չեն բավարարում։ Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում, երբ կան քաղաքական, ընկերական հարաբերություններ, սակայն պահպանված է մասնագիտական որակն ու շահը, նորմալ է նշանակումների համար և բացարձակ ռիսկեր չի պարունակում»,-ասաց Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: