«Անասո՛ւն», «ոչխա՛ր». Ռուբիկ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու Ռուբիկ Հակոբյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իրավիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ:

«Պետության համար ռումբեր են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն, և կարողանում են խցկվել ԱԺ՝ որպես կնոջ օժիտ»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

Նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց ելույթը՝ ասելով. «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի: Նիստի բնականոն գործունեությունն ապահովելու համար ձեր ելույթն ավարտվում է»:

Սիսակ Գաբրիելյանը ցանկացած քվեարկության դնել Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Ռուբիկ Հակոբյանն էլ արձագանքեց. «Սպասիր, ես հանում եմ իմ թեկնածությունը, ինձ հետ այդ տոնով մի խոսիր, ձե՛նդ կտրիր»:

«Կարո՞ղ է հիմա մի հատ էլ ջուր շփեք»,-ասաց ՔՊ-ական կին պատգակավորներից մեկը, ինչին Ռ. Հակոբյանն արձագանքեց. «Այո՛, և կշփեմ: Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ: Էս կանոնակարգը նաև ես եմ գրել, գիտեմ՝ ինչ է պահանջվում: Իրավունք չունեք ընդհատել ինձ… Իմ կյանքը նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է, եթե դաստիարակվեք»:

Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ էդքան տարի մեծացրել ա, ու էդքան բան չի սովորեցրել»:

Իրավիճակը լարվեց, Սիսակ Գաբրեիլայնը մոտեցավ Ռուբիկ Հակոբյանին: Հնչեցին վիրավորանքներ:

Նիստն ընդհատվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: