Վարչապետը փորձեց պաշտպանել լրագրողներին վիրավորած իր թիմակցին. Աշոտ Մելիքյանը՝ Վահագն Ալեքսանյանի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

«Խոսքի ազատության պաշտպանութան կոմիտեն և տասը գործընկեր կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել և ոչ միայն դատապարտել են այդ արաքը, այլ նաև պահանջել են, որ ԱԺ-ում ձևավորվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, քննել և գնահատական տալ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պահանջում էինք հրապարակային գնահատալ տալ այդ վարքագծին և Վահագն Ալեքսանյանից պահանջում ենք ներողություն խնդրել լրագրողներից»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ մասնագիտական պարտավորությունների կատարման շրջանակից շեղվող լրագրողների հասցեին հնչեցրած «վերբալ մարմնավաճառներ» բնորոշմանը:

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը հայտարարել էր. «Պատվերով ատելություն քարոզող լրագրողները վերբալ մարմնավաճառներ են»:

Մելիքյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում փորձեց պաշտպանել իր կուսակից Վահագն Ալեքսանյանին. «Փաստարկն այն է, որ Վահագն Ալեքսանյանը բոլոր լրագողներին նկատի չի ունեցել, այլ նրանց, ովքեր փողով պատվերներ են կատարում»:

շ«Պետք է հարց տալ ՔՊ-ականներին, թե նունիսկ այն, ինչ նկատի ունեք, այդ մասին հենց թիվ մեկ ամբիոնի՞ց ու հենց այդ բառապաշարո՞վ պետք էր արտահայտվել: Ու հետո էլ բողոքում են, թե հասարակության մեջ հայհոյախոսություն է տեղի ունենում, անհանդուրժողականություն է և այլն: Եթե հենց իշխանությունը օրինակ չծառայի պարկեշտ արտահայտվելու և հանդուրժողականության, հասարակությունում դա չի լինի»,- նշեց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: