Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանի կալանքի մասին․ «Ընտրությունում հաղթելը ոչ ոքի առավելություն չի տալիս»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Որոեշ համայնքներում, օրինակ, Ախուրյանում, «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամենաշատ ձայներն է ստացել, բայց այդ համայնքներում եղել է, որ ընդդիմությունը միավորվել է և իշխանություն է ձևավորել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում ամենաշատ ձայն ստացած ուժերը չկարողացան ձևավորել իշխանություն. օրինակ՝ Վանաձորում քրգործ հարուցվեց նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ:

«Եթե մեր քաղաքականությունն այն լիներ, որ մենք քրեական հետապնդումներով թույլ չենք տալիս, որ այդպիսի իշխանություն ձևավորվի, բոլոր տեղերում այդ նույն բանը կարտահայտվեր: Բազմաթիվ այլ տեղերում է ընդդիմությունը հաղթել՝ Կապանում, Տաթևում: Իսկ ինչու այդպես չէ, որովհետև այդ քրեական գործերը ընտրությունների հետ կապ չունեն: Այսինքն՝ եթե մեկը մասնակցում է ընտրությունների, պետք է ինքն օրենքից վեր լինի՞, իհարկե ոչ: Ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Ընտրություններում հաղթելը որևէ մեկին անձեռնմխելիություն չի տալիս, բացի օրենքով սահմանված դեպքերից»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: