Փաշինյանը պատմեց՝ ինչպես են իրենից ու ընտանիքից QR կոդ պահանջել Դիլիջանի սրճարանում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հայաստանի վարչապետից և նրա ընտանիքի անդամներից  հունվարի 23-ին Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարան մուտք գործելիս պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է ասեմ, որ շատ հաճելի էր, որ պահանջել են: Առավել ևս հաճելի էր, որ մենք մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ նման կարգավորում կա, բոլորս ունեցել ենք համապատասխան QR կոդը: Դա ամենևին բարդություն չներկայացրեց: Ընդ որում` երբ մտանք սրճարան՝ սուրճ խմելու, շատ մարդիկ կային սրճարանում, բոլորից էլ ստուգել էին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում օմիկրոն շտամի առկայության պարագայում կորոնավիրուսի թվերն էականորեն աճելու են. «Մենք պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել հանրային առողջությունը, այդ թվում և տնտեսվարողներին պաշտպանելու համար»:

Վարչապետը նշեց, որ ինքը և ընտանիքի անդամները, բացառությամբ փոքրերի, պատվաստված են՝ հավելելով, որ ինքն ընդունել է նաև երրորդ դեղաչափը:

Մանրամասները՝ տեսանյութում: