Որևէ իրավաբանական մոտիվ չկա Կրեմլի համար՝ ՀԱՊԿ անդամ երկրներին ներքաշելու Ուկրաինայում իր ավանտյուրայի մեջ․ Վիտալի Պորտնիկով

Լուրեր

07.11.2024 | 14:31
ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ չեն լինի, քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ընթացիկ կուրսը․ Մակրոնի, Շոլցի և Տուսկի համատեղ հայտարարությունը
07.11.2024 | 14:22
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ ընտրություններն անվանել է անցյալի սխալները վերանայելու հնարավորություն
07.11.2024 | 14:17
Կիսո՞ւմ եք Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջ պատասխանատվությամբ. հարց նորանշանակ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 14:07
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
07.11.2024 | 14:06
Իրանը մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի
07.11.2024 | 13:58
Կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին
07.11.2024 | 13:47
Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Մոնղոլիա
07.11.2024 | 13:39
Ձեզ ժամանակ ենք տալիս, ուսումնասիրե՛ք. զոհված զինծառայողների ծնողները դիմեցին Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:31
Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
07.11.2024 | 13:24
Վարորդիս դեմ հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն. Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:20
Ալիևը չի մասնակցի Բուդապեշտում մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
07.11.2024 | 13:19
Անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ 48 մլն դրամ. Պապոյանը ծրագիր ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:16
Ուսուցիչը վճարում է 20% եկամտահարկ, ԱՁ սեփականատերը՝ 5% շրջհարկ. անհավասարությունը պետք է վերացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:11
Շոյգուն հայտարարել է, թե արևմտյան երկրները «խանգարում են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը»
07.11.2024 | 13:08
Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը
Բոլորը

Ռուս-ուկրաինական սահմանին լարվածության աճը շարունակվում է։ Այստեղ տեղի է ունենում ռուսական զորքերի կուտակում, դրան ի պատասխան՝ Արևմուտքը ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Կիևին։ Factor.am-ը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովի հետ։

-Պարո՛ն Պորտնիկով, ռուսական զորքերը Ուկրաինայի հետ սահմանին են։ Արևմտյան առաջնորդները պատերազմ են կանխատեսում։ Այս ամենի ֆոնին ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում ուկրաինական փորձագիտական ​​շրջանակներում։ Դուք ինքներդ որքանո՞վ եք հավանական համարում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա:

-Կարծում եմ՝ հիմա ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել, թե ինչ է լինելու։ Մենք տեսնում ենք, որ լարվածությունն անընդհատ աճում է, ուժերի ցուցադրում է տեղի ունենում։ Սակայն արդյո՞ք Կրեմլը հետաքրքրված է հենց Ուկրաինա ներխուժելով, թե՞ պարզապես փորձում է այդ ճանապարհով դիվանագիտական արդյունքներ ձեռք բերել, հիմա դժվար է ասել։

-Եվրոպան և ԱՄՆ-ն անմիջապես դատապարտեցին Կրեմլին՝ կրկին սատարելով Կիևին։ Ռազմատեխնիկական աջակցություն կա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից։ Եթե ​​վաղը ռուսները որոշեն ներխուժել Ձեր երկիր, ուկրաինական բանակը պատրաստ կլինի՞ դիմակայել։ Բավարա՞ր է Արևմուտքի օժանդակությունը։

Ես վստահ եմ, որ ուկրաինական բանակը կարող է դիմակայել ռուսական բանակին։ Եվ իսկապես այն ռազմատեխնիկական աջակցությունը, որ կա Արևմուտքից, փոխում է հավասարակշռությունը Ուկրաինայի համար՝ դրական ուղղությամբ։ Կարծում եմ՝ մենք հասկանում ենք, որ, ամեն դեպքում, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակների միջև տարբերությունը շատ մեծ է։ Բայց ամեն ինչ կախված է Ռուսաստանի գործողությունների մասշտաբից, նրանից, թե ինչ է ցանկանում Մոսկվան և արդյո՞ք պատրաստ է օգտագործել իր օդատիեզերական և հրթիռային համակարգերը Ուկրաինայի հետ պատերազմում։ Դրանից է շատ բան կախված լինելու հավանական պատերազմում։

-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրավոր անվտանգության երաշխիքներ է պահանջում։ Օրինակ, դրանցից մեկը Կիևի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու վերաբերյալ է։ Այդ մասին խոսվել է նաև Բլինքեն-Լավրով բանակցություններում։ Ինչպե՞ս է դա ընկալվում Ուկրաինայում։

-Միայն միտքը, որ մի երկրի նախագահը՝ Պուտինը, թելադրում է փոխել ՆԱՏՕ-ի կանոնակարգը, փորձում է ներկայացնել, թե որ երկիրը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որը՝ ոչ, ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ամբողջ աշխարհի կողմից կարող է համարվել այլ երկրների ինքնիշխանության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորում։ Նա ցանկանում է ամբողջ Եվրոպան երեք տեսակի երկրների բաժանել․ որոշներն ունենան ինքնիշխանություն, որոշներն ունենան սահմանափակ ինքնիշխանություն, ինչպես Կենտրոնական Եվրոպայի երկրներն են, որոնք չեն կարողանա ձեռք բերել այնպիսի զինատեսակ, որը վախենում է այնտեղ տեսնել Ռուսաստանը։ Երրորդներն ընդհանրապես զրկված պետք է լինեն ինքնիշխանությունից։ Դրանք հետխորհրդային երկրներն են, որոնք անում են այն, ինչ թելադրվում է Կրեմլից։

-Կարծում եք՝ Ռուսաստանի այս պահանջի հարցում Արևմուտքը բոլոր դեպքերում կմնա՞ իր սկզբունքներին։

-Արևմուտքը ոչ մի դեպքում Մոսկվայի նման պահանջները չի բավարարի։ Դա կնշանակի, որ իր սուվերենիտետից հրաժարվում է, որ Մոսկվան պետք է որոշի, թե որ երկիրը կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինել, որը՝ ոչ։ Արևմուտքը կարող է Մոսկվայի հետ բանակցությունների գնալ, խորհրդակցել, թե ինչպիսի զենք կարող է լինել ՆԱՏՕ-ի անդամ այս կամ այն երկրում։ Լրիվ տրամաբանական է դառնում, երբ հարցը վերաբերում է զենքի մատակարարման սահմանափակմանը։ Բայց եթե Արևմուտքը հրաժարվի իր դիրքերից, կնշանակի, որ իր ինքնիշխանությունից է հրաժարվում։  Կարծում եմ՝ դա երբեք չի լինի։

– Ինչ եք կարծում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի «շատ կոշտ տնտեսական պատժամիջոցների»  մասին սպառնալիքները բավարա՞ր են՝ Ռուսաստանի հարձակումը կանխելու համար։ Ի՞նչը կարող է կանգնեցնել Մոսկվային։

-Դժվար է ասել, թե ինչը կկանգնեցնի Մոսկվային։ Բայց ամենակարևորն այն է, թե որքան հեռուն կարող է գնալ նա իր ագրեսիվ ցանկություններում։ Դա՛ պետք է հասկանալ իրավիճակը վերլուծելիս։ Դա անգամ հարց չէ այն մասին, թե որքանով են նրանք հաշվի առնում ռիսկերը Ուկրաինա ներխուժման դեպքում, այլ թե նրանք ինչպես են վերաբերում հարձակմանը՝ որպես փա՞ստ, թե՞ որպես ճնշման գործիք։

-Ինչ եք կարծում՝ Ռուսաստանը  ՀԱՊԿ-ին կներգրավի՞ Ուկրաինայի հետ իր հակամարտությունում։ Հիշում ենք ՀԱՊԿ-ի ներկայությունը Ղազախստանում վերջերս։ Որքանո՞վ է հավանական, որ ՀԱՊԿ երկրները, ներգրավված կլինեն Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր գործողություններում։

-Չեմ կարծում, որ նման բան կլինի։ ՀԱՊԿ-ը Ղազախստանում էր այդ երկրի ղեկավարության դիմումի համաձայն՝ չնայած նրան, որ այդ դեպքում էլ խախտվեց ՀԱՊԿ-ի կանոնակարգը։ Իսկ Ուկրաինայի դեպքում, ՀԱՊԿ-ը կարող է ներգրավվել, եթե սպառնալիք լինի Ռուսաստանի նկատմամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան չի պատրաստվում Ռուսաստանի վրա հարձակվել, և որևէ իրավաբանական մոտիվ չկա Կրեմլի համար՝ ՀԱՊԿ անդամ երկրներին ներքաշելու իր ավանտյուրայի մեջ։ Հույս ունեմ, որ նման բան չի էլ լինի։

Հռիփսիմե Հովհաննիսյան