Զինուժի առաջ տարածք նվաճելու խնդիր չենք դնելու, այլ՝ պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանը պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան մարտունակ բանակ: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այն ոչ թե լինելու է ագրեսիվ քաղաքականության, այլ Հայաստանի, տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու օրակարգի արտահայտիչ:

«Հայաստանն արձանագրում է, որ ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու, այլ խնդիր է դրվելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Արձանագրեմ նաև, որ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա: Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք  թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը ծրագրում հստակ արձանագրել է, թե ինչ նպատակ ու խնդիր է դրել ու դնելու բարեփոխվող բանակի առաջ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք  է ունենա պրոֆեսիոնալ բանակ և ամենօրյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ պետք է հասնել դրան:

Մանրամասները՝ տեսանյութում: