Մեծ ցնցումների միջով կանցնեինք՝ խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք․ այն չպիտի փոխվի․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորում, ամենևին փաստ չէ, որ կպսակվի սահմանադրական փոփոխություններով։ Հարց կարող է ծագել, թե այդ դեպքում ինչու ենք ստեղծում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով: Եթե շատ պարզ ասեմ՝ մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո, այսպես ասած, աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել, թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան, կամ Սահմանադրության աուդիտի բերումով, գուցե, օրենսդրության մեջ փոփոխություններ լինեն»,- ասաց վարչապետը։

Որպես օրինակ նա նշեց, որ, ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, բայց ԱԺ կանոնակարգ օրենքում գրված է, որ յոթօրյա ժամկետում նախագահը կարող է հետ վերցնել այն:

«Այստեղ շատ լուրջ հակասություններ կան. եթե հակասում են օրենքն ու Սահմանադրությունը, կարելի է օրենքի մեջ փոփոխություն մտցնել, բայց նախ՝ Սահմանադրությունն աուդիտի ենթարկենք, տեսնենք, թե ինչ այս կարգի խնդիրներ կան, և ի վերջո որոշենք՝ գնո՞ւմ ենք այդ փոփոխություններին, թե՞ չենք գնում։ Կտեսնենք՝ աուդիտի արդյունքում ինչ նյութ կստացվի, որից հետո արդեն քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը կգա»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե նախատեսվող փոփոխություններով նպատակ հետապնդվում է արդյոք փոխել կառավարման համակարգը, օրինակ՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին՝ Փաշինյանը հայտնեց իր տեսակետը, որը, ըստ նրա, կարծես թե, ըմբռնում ունի նաև ՔՊ կուսակցության վարչությունում, խմբակցությունում:

«Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի: 2018-ի հեղափոխությունից հետո շատ էին փաստարկները և շատ կային մարդիկ, ուժեր, որոնք ինձ համոզում էին սահմանադրական փոփոխությունների գնալու, կիսանախագահական կամ նախագահական համակարգի անցնելու: Հասկանալի էր, որ 2018 թվականից հետո այդ կարգի փոփոխություններով մեզ համար մեծ հավանականություն կար, որ դա կանցներ, և մեծ հավանականություն կար, որ այդ ընտրություններից հետո ես կհաղթեի նախագահական ընտրություններում: Բայց ես դեմ եմ արտահայտվել դրան՝ ասելով, որ նոր համակարգ է, և անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելը լավ բան չէ»,-ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ևս տեսակետներ են եղել, որ կառավարման համակարգն է ձախողումների պատճառը, և ինքն էլ այդ ժամանակ մտածել է, որ գուցե թե պետք է լրջորեն այդ մասին մտածել: «Բայց հետագայում, երբ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարեցինք և մեզ հաջողվեց լիարժեք ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, հետահայաց վերլուծելով ես հասկացա, որ եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք, մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների միջով կանցնեինք, և ի վերջո, ճգնաժամն ավելի կխորանար, այլ ոչ թե կհաղթահարվեր»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջին դեպքն էր, երբ ընտրությունները լուծեցին ներքաղաքական ճգնաժամը, բանավեճը, ոչ թե ընդհակառակը՝ նոր ճգնաժամ հարուցելու պատճառ դարձան: Այսպիսով` Փաշինյանի համոզմամբ՝ կառավարման համակարգի փոփոխություններ չպետք է արվեն, խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահպանվի, սակայն, քանի որ թեման կա, ինքը դա քննարկելի է համարում:

Մանրամասները՝ տեսանյութում: