Ըստ Փաշինյանի՝ նոր նախագահը պետք է ներդաշնակ լինի կառավարության, ԱԺ-ի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ «hetq.am»-ի՝ «Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերնագրով հրապարակմանը, որտեղ նշված է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի եղել ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, նա նաև Միացյալ Թագավորության քաղաքացի չի եղել, այլ Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։ Նաև կարծիք է հայտնվել, որ Արմեն Սարգսյանը «դժվար էլ վերադառնա Հայաստան, քանի որ նրա նկատմամբ հնարավոր է քրեական գործ հարուցվի»:

«Ինձ տեղեկացրել են հրապարակման մասին: Մեկնաբանություն չունեմ: Մի դիտարկում՝ քիչ հավանական և գրեթե անհնար եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե կա որևէ փաստ, որին պետք է արձագանքեն ՀՀ պետական մարմինները, ապա պետք է այդ մարմինները զբաղվեն դրանով»,- նշեց վարչապետը:

«Քանի որ Արմեն Սարգսյանի հրաժարականի հրապարակումից ընդամենը ժամեր առաջ եմ դրա մասին իմացել, բնականաբար մեր քաղաքական թիմն ավելի ուշ է իմացել. մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել, բայց հիմա հասկանալի է, որ լրջորեն պետք է քննարկենք»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է լինելու ՀՀ նախագահի իրենց թեկնածուն:

«Այո՛, ՔՊ-ի խմբակցությունն է, որ պետք է ընտրի ՀՀ նախագահ: Առանց մեծամասնության հնարավոր չէ նախագահի ընտրությունը: Կարծում եմ՝ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն: Պետք է լինի այնպիսի իրավիճակ, որ ԱԺ-ն, կառավարությունն ու ՀՀ նախագահն իրենց կապված են զգում միասնական պատասխանատվությամբ: Մեր մտքերի ընթացքն այդպիսին է:

Ես չեմ կարող ասել, որ մենք  այս պահին որոշում ունենք: ՔՊ-ի ղեկավար մարմի ֆորմատով են որոշումներ կայացվում: Իմ դիտարկումն այն է, որ եթե այսպիսի իրավիճակի առաջ ենք կանգնած,  քաղաքական ներդաշնակության հարցը շատ կարևոր է լուծել: Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել:

Մասնավորապես նախորդ տարի ԳՇ հայտնի հայտարարության համատեքստում, այստեղ իշխանության խնդիր չէր, մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ: Պետական և ազգային անվտանգության առումով կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս: Իհարկե, ՍԴ-ն այդ իրավիճակին տվեց իրավական լուծում, և այլևս բացառվում են այդպիսի իրավիճակներ: Բայց ամեն դեպքում քաղաքական ներդաշնակությունը կարևոր է»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: