ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արթուր Մկրտչյանի գործով որոշում կայացնելու. ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
24.01.2022 | 19:12ԲԴԽ դռնբաց նիստում քննության առավ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արթուր Մկրտչյանի գործով որոշում կայացնելու
Հիշենենք՝ ԲԴԽ հունվարի 21-ի նիստում միջնորդությունը ներկայացրեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը:
Արթուր Մկրտչյանը խնդրել էր 3 օրով հետաձգել գործի քննությունը և հնարավորություն տալ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: