Կա՞ կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև․ հարցազրույց Հակոբ Ասլանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
15.07.2026 | 14:51
«Նոյյան տապան»՝ 50 դրամ անվանական արժեքով․ շրջանառության մեջ է դրվում արծաթե ներդրումային դրամը
15.07.2026 | 14:40
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ
15.07.2026 | 14:33
Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները. ՈՒՂԻՂ
15.07.2026 | 14:22
Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
15.07.2026 | 14:10
ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է

-Պարո՛ն Ասլանյան, նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում անուղղակի, թափանցիկ քննադատություններ կան նաև ձեր իշխանության հասցեին «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին՝ խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի անցնելը, այլ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը»։ Ստացվում է՝ չի՛ հաջողվել գործադիրի կամ օրենսդիրի հետ գալ համաձայնության, և նա հրաժարական է տվել։

-Հարցին պատասխանեմ հարցով՝ նախագահն այս բոլորը նո՞ր հասկացավ, այսքան տարի այդ պոստում մնալուց հետո՞, և հասկացավ, երբ երկրում չէ՞ր։ Ես չեմ ուզում առայժմ վերլուծություններ անել, որովհետև դեռևս ամբողջական ինքս էլ չեմ պատկերացնում։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ այն, որ խոսում են, թե սա քաղաքական ճգնաժամ է, չկա այդպիսի բան։ Շատ սովորական մի երևույթ է։ Նախագահը հասկացել է՝ ինքն այլևս չի կարող լինել երկրի նախագահը, և իր ուժերն ու կարողությունները չեն բավականացնում, որպեսզի նա անի այն, ինչ իր առջև դրել էին։ Մարդը խելոք ձևով փորձում է հեռանալ, թող հեռանա։ Ես կարծում եմ՝ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, մարդը հրաժարական է տալիս, որովհետև գտնում է՝ ինքն այլևս անելիք չունի այդտեղ։ Իշխանությունները, մեկը՝ ես, շատ հանգիստ ենք նայում դրան և կարծում ենք՝ կգտնենք նրան արժանի փոխարինող, և երկիրն այդ հարցում էլ ճիշտ ուղու վրա կդնենք։

-Հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանը նշել է՝ ինքն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման։ Եթե նախագահը չի կարողանում օգտագործել իր ներուժը, նշանակում է՝ կա՞ խոչընդոտ, օրինակ՝ գործադիր իշխանության կողմից։

-Նշանակում է՝ ինքն ուղղակիորեն չի կարողանում, վերջացավ-գնաց։ Դու երկրի նախագահ ես, ո՞ւմ ես բողոքում։ Եթե մարդը չի կարողանում իր կյանքում որևէ բան անել, ոչ մեկը մեղավոր չի՝ բացի իրենից։ Եթե ինքը չի կարողանում, նշանակում է՝ ինքը չի կարողանում, կգա մեկ ուրիշը՝ կկարողանա։

-Բայց նա, կարծես թե, ակնարկում է գործադիրի կողմից խոչընդոտների ստեղծումը։

-Ես քիչ չեմ ապրել, և սկսած կոմունիստական շրջանից՝ փորձել եմ օգտագործել իմ ներուժը իմ երկրի համար՝ անկախ նրանից, թե ինչքան են խանգարել կամ չեն խանգարել։

-Նախագահի հրաժարականի տեքստում խոսք է գնում պետական ինստիտուտների աշխատանքի, փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմների մասին։ Ուշադրություն եմ հրավիրում Արմեն Սարգսյանի այս մտքի վրա «Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ»: Գիտեք՝ ՔՊ-ին էլ են քննադատում, որ խորհրդարանական խմբակցությունն անարգել անցկացնում է Կառավարության բոլոր նախագծերը, և չի գործում փոխզսպման մեխանիզմը։ Նախագահի այս քննադատությունը որոշակի հիմք չունի՞։

-Շուրջ մեկ տարի է՝ ես խորհրդարանում եմ և այդ ընթացքում նախագահի որևէ առաջարկ խորհրդարանում չեմ տեսել, որ առաջարկ բերեր և փորձեր փոխել այն, ինչ կա, ասեր՝ սա ինձ խանգարում է, որ ես լավ գործեմ երկրիս համար։ Ես անձամբ չեմ տեսել նախագահի բերած որևէ առաջարկ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան