Կարևոր է, որ Ռուսաստանում հասարակությունը հասկանա՝  այլընտրանք կա. Միխայիլ Խոդորկովսկի (տեսանյութ)

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ես ցանկանում եմ, որ բոլորը կարողանան հպարտանալ իմ երկրով». այս մասին Գերմանիայում ընթացող «Գլոբալ-մեդիա ֆորումի» ժամանակ, որը նախաձեռնել է գերմական հեղինակավոր «Դոյչե վելե» ռադիոկայանը, ասաց «Բաց Ռուսաստան» շարժման հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին։ 

Հարցին՝ արդյոք ՌԴ-ում հասարակությունն այդքան իշխանամետ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 86 տոկոս ձայն է վայելում ընտրողների շրջանում, Խոդորկովսկին պատասխանեց․ «Վլադիմիր Պուտինն ունի 86 տոկոս ձայն, որից միայն 30-40-ն է ընտրում, որովհետև հավատում է, իսկ մնացածն ընտրում է, որովհետև այլընտրանք չի տեսնում։ Մեր նպատակն է ոչ թե անհատի, այլ համակարգի փոփոխությունը»։

Հարցին՝ ՌԴ-ում ո՞րն է կառավարման լավագույն համակարգը՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական, Խոդորկովսկին ասաց․ «ՌԴ-ն շատ մեծ երկիր է՝ տարբեր ազգություններով բնակեցված, ուստի բոլոր յուրահատկությունները պետք է հաշվի առնել, բայց ես կարծում եմ՝ ներդաշնակ համակարգը խորհրդարանականն է՝ ՌԴ-ում գործող ավտորիտար համակարգից անցում դեմոկրատականի։ Իմ կարծիքով՝ այժմ երկիրն արդյունավետ չի կառավարվում․ մարդիկ պետք է հավատան, որ եթե ուզենան՝ փոփոխության կարող են հասնել, մենք այդ փոփոխությունը տեսնում ենք խաղաղ եղանակով, ոչ թե բռնությամբ»։

Ճշտող հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ փողոցային ցույցերը, Խոդորկովսկին նկատեց, որ ցույցերը շատ կարևոր են, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ անգամ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալու դեպքում ոչինչ չի փոխվի․«Սակայն իշխանությունները կհասկանան, որ հանրությունը դժգոհ է, այլընտրանքային կարծիքների առկայությունը շատ կարևոր է»։

Խոդորկովսկին շեշտեց, որ Պուտինը պրագմատիկ մարդ է, ուստի օգտագործելու է առաջիկա վեց տարիները՝ իշխանությունն իր հաջորդողին փոխանցելու համար։