Ալեն Սիմոնյանը կմնա՞ ԱԺ նախագահի պաշտոնին․ ՍԴ-ն ընդդիմության դիմումը կքննի դռնբաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
Բոլորը

Նախօրեին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց բանավոր ընթացակարգով քննել Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը, որով վիճարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը։ Ըստ այդմ՝ քննությունը կընթանա դռնբաց։ Ուշագրավ է, որ ի սկզբանե նախատեսված էր քննությունն իրականացնել գրավոր, սակայն հինգ ամիս անց իրավիճակը փոխվեց։ Բարձր դատարանը հղում է կատարում Սահմանադրական օրենքին։

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պարզաբանում է՝ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ հարցը ձեռք է բերել հանրային մեծ հնչեղություն, բացի այդ՝ բանավոր դատաքննությունը կարող է նպաստել տվյալ գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը։

Այս դեպքում բանավոր ընթացակարգի անցնելու համար դիմում է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը նաև ՍԴ-ում հայցվոր կողմի ներկայացուցիչն է։

Բարձր դատարան Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում ներկայացրել էին նախորդ տարվա օգոստոսի 10-ին։ Նրանք պնդում էին, որ ԱԺ նախագահի ընտրությունը Սահմանադրության օրենքի խախտմամբ է տեղի ունեցել, քանի որ ընտրության ժամանակ իրենց առաջադրած երկու թեկնածուները՝ «Հայաստան» դաշինքի այդ ժամանակ կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ապահովված չի եղել։

Թեև միայն «Հայաստան» դաշինքի ձայները բավարար էին Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ կմիանա ընդդիմադիր գործընկերոջը։

Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցվել են, երբ նրանք Սիսիանի ու Մեղրիի համայնքապետերն էին, կալանավորվել էին ընտրություններից օրեր անց։ Նրանք մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Պաշտպանական կողմն ամիսներ շարունակ պնդում էր, որ պատգամավոր ընտրվելուց հետո նրանք ստացել են Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիություն և պետք է ազատ արձակվեն։ Այնինչ Գլխավոր դատախազությունը հակադարձում էր՝ քրեական հետապնդումը սկսվել է պատգամավոր ընտրվելուց առաջ, և նրանց նկատմամբ Սահմանադրության պահանջը չի գործում, մինչդեռ ՍԴ որոշումն ամեն ինչ փոխեց։

«Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Իսկ սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Առանց դրա նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ՝ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»,- նշվում է ՍԴ որոշման մեջ:

Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն այս որոշումից կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին, սակայն Ազգային ժողովի նախագահի պաշտոնն այլևս զբաղված էր։ Վարդևանյանի համոզմամբ՝ ՍԴ-ն իրենց դիմումը միանշանակ պետք է բավարարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան