Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող մեդիայի մի նախագծում կերպար էին ցուցադրում, որին, ցավոք, երեխաները կրկնօրինակում էին. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
21.01.2022 | 13:19Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող մեդիայի մի նախագծում, որը կոչվում էր «Քարե դարդը», կարմիր սպորտային հագուստով, փորով և վիզը ծուռ մի կերպար էին ցուցադրում, որին, ցավոք, բակում երեխաները կրկնօրինակում էին»,- այս մասին ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Մեզ դրական հերոսներ են պետք»,- ընդգծեց պատգամավորը: – Ես կխնդրեմ մեր պրոդյուսերներին, ռեժիսորներին, որ մեզ իրական հերոսներ նվիրեն, որոնք սխրանքներ կգործեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: