Նախարարներին ազատելու՝ Փաշինյանի հայտարարությունը հիշեցնում է «ինչքան ուզեմ, այնքան կխփեմ»-ը. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախարարներին աշխատանքից ազատելու վերաբերյալ երեկ Ազգային ժողովում հնչեցրած միտքը հարուցել է իրավապաշտպանների մտահոգությունը։

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ: Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի»,- ասել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադարձավ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմությունից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Վահան Քերոբյանն էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական չի տալիս խոստացված երկնիշ տնտեսական աճը չապահովելու դեպքում:

«Կատակ եմ արել, որ ասել եմ՝ հրաժարական կտամ»,- իր հերթին ասել էր Վահան Քերոբյանը։

Երկնիշ տնտեսական աճ չապահոված Քերոբյանի կատակներն առիթ դարձան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ անի, որոնք, ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, հիշեցնում են մերժված նախկինների գործելաոճը: Իրավապաշտպանը նշում է՝ Փաշինյանի հայտարարությունն ընկալելի կլիներ, եթե շեշտեր, որ քաղաքական թիմը կորոշի՝ այս կամ այն նախարարը որքան է պաշտոնավարելու:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ վարչապետի աշխատակազմից պարզաբանում չեն տալիս։ Փաշինյանը, հիշեցնենք, երեք ամիս է՝ մամուլի խոսնակ չունի։ Իսկ ահա Կառավարության անդամներից ԿԳՄՍ նախարարը որևէ արտառոց բան չի տեսնում իր վերադասի հայտարարությունում։ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանը իրավապաշտպանների մտահոգությունները՝ ժողովրդավարական սկզբունքներից հետընթացի մասին, տեղին չի համարում:

«Բացարձակապես՝ ոչ: Վարչապետը կարող է ցանկացած որոշում կայացնել, բայց գիտենք, որ վարչապետի ցանկացած որոշում հիմքերի վրա է»,- ասում է Դումանյանը։

Նախարարի մատնանշած հիմքերը, ըստ էության, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն են: Սահմանադրության 150 հոդվածի համաձայն՝ վարչապետն է ՀՀ նախագահին առաջարկում նախարարների թեկնածությունները, ինչպես նաև պաշտոնանկության միջնորդություններ ներկայացնում:

«Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց երկրի ղեկավարը, որը հայտարարում է՝ մենք ժողովրդավար ենք, գնում ենք ավելի թափանցիկության ճանապարհով, բայց երբ բարձր ամբիոններից հայտարարում է, որ ինքն է միանձնա ու միահեծան որոշում՝ ով կաշխատի, ով՝ չէ, սա խնդիր է»,- նշում է Նինա Կարապետյանցը։

Վարչապետի հայտարարությանը չի մեկնաբանում ժողովրդավարական արժեքների հաստատման համար արված հեղափոխությամբ իշխանության եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի:

Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությունը, նկատենք, մեծ հաշվով մի քանի տարի է՝ կյանքի է կոչում: Վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում պաշտոնանկությունների կամ պաշտոնի նշանակման տասնյակ որոշումներ է կայացրել՝ հանրությանը որևէ պարզաբանում չներկայացնելով: Factor TV-ն օրերս անդրադարձել էր շուրջ երեք տասնյակի հասնող պաշտոնակությունների, որոնց հետ կապված որևէ հիմնավորում հանրությանը չի ներկայացվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան