Տոնոյանն առերեսվել է 1 անձի՝ նախարարի նախկին տեղակալի հետ․ ցուցմունքն ի նպաստ մեզ է եղել․ պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Նիստի ժամանակ միջնորդություն ներկայացվեց դռնբաց դատական նիստ անցկացնելու մասով, դատարանի կողմից որևէ կերպ չէր պատճառաբանվում՝ ինչու պետք է դռնփակ անցկացվի, հատկապես այս նիստը, երբ որևէ պետական գաղտնիք չէր քննարկվելու, զուտ խափանման միջոցի հարցն էր քննարկվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ընդամենը մեկ առերեսում է եղել Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ՝ նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանի հետ. «Այդ առերեսումով ձեռք են բերվել միայն այնպիսի տվյալներ, որոնք կարևոր են և կարող են պաշտպանական կողմի համար բարենպաստ հետևանքներ ունենալ: Մեղադրանքը հերքող ապացույց էր դա»:

Պաշտպանը հայտարարեց, որ հրթիռները անպիտան չեն եղել, նաև գործով կա փաստաթուղթ, որ դրանք ժամկետի մեջ են. «Այնինչ վարույթ իրականացնող մարմինը այդ փաստաթղթին կարևորություն չի տալիս: Փոխարենը ավելի վաղ լույս տեսած փաստաթղթի վրա է հղում անում և նշում, որ հրթիռների պահպանության ժամկետներն անցած են: Բայց այդ երկու փաստաթղթերն էլ վերաբերելի չեն Հայաստանին, վերաբերում են արտադրող երկրին՝ ՌԴ-ին: Փաստորեն օտար երկրի իրավական փաստաթուղթը բերել ու փորձում են դրա հիման վրա մեղադրանք պաշտպանել: Դա նույնն է, որ ՌԴ քրեական օրենսգրքով մեղադրանք առաջադրվի»,-ասաց պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: