Ռուսական ագենտներ և թուրքական լրտեսներ են ՀՀ ղեկավարների կեսը՝ այդ տրամաբանությամբ․ էժանագին շահարկում է․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ

-Պարո՛ն Ստեփանյան, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման պրոցեսը դիտարկվում է նաև որպես Ռուսաստանի հայացքի ներքո ընթացող։ Եվ այստեղ կարևորագույն հարցն այն է, թե ի՞նչ իրական վերաբերմունք ունի ՌԴ-ն այս պրոցեսի նկատմամբ։ Կրեմլը կարող է ժպիտով ողջունել պրոցեսը, բայց իրականում դրա դեմ քայլե՞ր անել։

-Ես ինչքան հասկանում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը հայ-թուրքական պրոցեսը 100 տոկոսով համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Այստեղ որևէ խնդիր չկա։ Համաձայնեցված է, քանի որ կա սիտուատիվ համագործակցություն Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Այդ սիտուատիվ համագործակցությունը ենթադրում է, որ ՌԴ-ն շահագրգռված է այս փուլում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

-Ինչո՞ւ է շահագրգիռ Մոսկվան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ։  

-Որովհետև տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը պետք է աշխատի, կոմունիկացիաները պետք է աշխատեն։ Չեն կարող ռուսները բացել տարածաշրջանը՝ ունենալով հայ-թուրքական փակ սահման։ Այսինքն՝ ամբողջը պետք է բացվի, տնտեսական, ֆինանսական շահեր կան, աշխարհաքաղաքական շահեր են։ Այսօր Ռուսաստանը շահագրգռված է այդ պրոցեսում, այն դեպքում, երբ այն վերահսկվում է իր կողմից։

-Ներհայաստանյան դիսկուրսին անդրադառնանք․ հետաքրքրական է, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կազմակերպած ծրագրի շրջանակում 2017-ին մի քանի ամիս Թուրքիայում հետազոտություն իրականացնելու փաստն օգտագործելով՝ ՀՀ-ի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց թուրքական ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ի դեպ, Ռուբինյանի հետազոտության թեման եղել է «Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությունը»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այստեղ կասկածելի իրողություն։

-Այդ նույն տրամաբանությամբ՝ ՀՀ ղեկավարների կեսը թուրքական լրտեսներ և ռուսական ագենտներ են, և շատ կներեք՝ մեր ԱԱԾ-ի և ոստիկանության ուղիղ կեսը ռուսական ագենտուրա է։ Կարծում եմ՝ դա քաղաքական շահարկում է, և բավականին էժանագին շահարկում։ Գիտեք՝ շատ դեպքերում մեր ընդդիմությունը և, ցավոք, նաև իշխանությունը քաղաքական պոլեմիկան տանում են պլինտուսի մակարդակի վրա։ Բավականին վատ է դա և արտացոլում է այն վատ իրավիճակը, որում հայտնվել է մեր քաղաքական դաշտը։

-Եվ կարևորագույն ախտորոշումները չեն արվում, ռիսկերը չեն հաշվարկվում և գնահատվում․․․

-Չեն հաշվարկվում և դա միանշանակ վնասում է Հայաստանի Հանրապետությանը։ Անվանելով պարոն Ռուբինյանին թուրքի․․․ չգիտեմ ինչ, դա հարված է Հայաստանի Հանրապետությանը և նրա շահերին։ Ես չգիտեմ՝ նա ինչպիսի դիվանագետ կամ մասնագետ է, բայց նա ներկայացնում է քո երկիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան