Տոնգայում հրաբխի ժայթքումը կարող է գլոբալ սառեցման բերել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Դեկտեմբերի վերջին Խաղաղ օվկիանոսում ակտիվացել է Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ էկզոտիկ անվանումով հրաբուխը։ Կարճ դադարից հետո ժայթքումը վերսկսվել է հունվարի 14-ին՝ հաջորդ օրը հասնելով ամենաբարձր ինտենսիվության, գրում է «Արգումենտի ի ֆակտին»։

Մոխրի ամպերը հասել են 20 կիլոմետր բարձրության՝ ծածկելով արևը և ցերեկը վերածելով գիշերի Տոնգա կղզու թագավորության բնակիչների համար, որի տարածքում է գտնվում հրաբուխը։ Եվ քանի որ այն հիմնականում գտնվում է ջրի տակ, ժայթքումն առաջացրել է ցունամի, որի ալիքները հասել են Ճապոնիայի, Ամերիկայի, Կուրիլյան և Հավայան կղզիների ափերին։

Ավելին, կան կանխատեսումներ, որ ստրատոսֆերա հսկայական քանակությամբ մոխրի արտանետման պատճառով մոլորակին սպառնում է գլոբալ սառեցում։

Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխը ծովի հատակից 2 կիլոմետր բարձրության է հասնում, իսկ նրա կալդերան գտնվում է ծովի մակարդակից 150 մետր ցածր: Նախորդ ժայթքումները Խաղաղ օվկիանոսի մակերեսին ձևավորեցին երկու փոքր կղզիներ (Հունգա Տոնգա և Հունգա Հաապայ), որոնք հետագայում միացան իրար։

Հրաբուխն արթնացել է 1912, 1937, 1988, 2009, 2014 և 2015 թվականներին: Սակայն այժմյան ժայթքումը, թերևս, ամենահզորն է վերջին հազար տարվա ընթացքում։

Տաթև Ֆռանգյան