Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Սեղանին երկու հարց է՝ կարգավիճակ և սահմաններ՝ գումարած որոշ հումանիտար հարցեր, փախստականների վերադարձ»,- տարեկան ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որն ինքն էլ 1998 թվականից մասնակցել է բանակցային գործընթացին տարբեր կարգավիճակներով՝ ԱԳՆ աշխատակցից մինչև ԱԳՆ ղեկավար:

«Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը  գրեթե չի փոխվել։ Սկզբում մենք ասում էինք, որ բացառվում է Արցախի ենթակայությունն Ադրբեջանին՝ որ կարգավիճակով էլ որ լինի»,- ընդգծեց նախարարը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքն էլ հրաժարվել է միասնական պետության առաջարկված գաղափարից:

«Մեզ համար կարմիր գիծը Ադրբեջանի կազմում գտնվելն է։ Արցախը երբեք չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում, եթե նման բան լինի, ուրեմն Արցախը չի լինի։

Մենք միշտ ասել ենք, որ հարցը պետք է կարգավորվի փաթեթային ձևով, այսինքն՝ բոլոր հարցերը կարգավովեն միաժամանակ: Ադրբեջանն առաջարկում էր փուլային տարբերակը։ Բայց նրանց փուլայինը տարբերվում էր մեր կողմից առաջարկված փուլային կարգավորման որոշ բաղադրիչներից։ Նրանք որպես առաջին քայլ շրջաններ էին ուզում, մենք ասում էինք՝ եկեք սկսենք մեր անկախության ճանաչումից։ Դրան չգանցին:

Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա այստեղ էլ պատկերացումն անփոփոխ է։ Մենք երբեք չենք հրաժարվել քննարկել այդ հարցը։ Բայց առանց քաղաքական հարցերի լուծման այդ մասին խոսք չի կարող լինել: Սկզբում պետք է կարգավորվեն կարգավիճակի և սահմանների հարցերը։ Եթե փախստականները վերադառնում են, ճանաչո՞ւմ են նրանք արդյոք Արցախի Հանրապետությունը։ Եվ վերադարձը կարող է լինել միայն հայելային, այսինքն՝ հայերը վերադառնում են Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, այլապես չենք կարող միակողմանի քննարկել։ Բայց Ադրբեջանը չի ցանկանում, որ հայ փախստականները վերադառնան։ Եվ ադրբեջանցի փախստականների վերադարձն էլ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ոչ նրա համար, որ հարգում են մարդկանց զգացմունքները, այլ որպեսզի փորձեն ժողովրդագրական առումով կլանել Արցախը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում: