Ես 2 օր առաջ «Էկոնոմ» դասով եմ Երևան եկել․ Ռուբինյանը՝ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ԱՄՆ գործուղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել թանկ տոմսից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Պատգամավորն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց․ «Ամերիկյան վոյաժների մասին ոչ պաշտոնական տեղեկությունները որքանո՞վ են իրականությանը համապատասխանում։ ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր Ալեն Սիմոնյանը 120 000 դոլարով արդեն մի քանի երկիր է մեկնել գործուղման»։

«Զարմանում եմ, որ նման հարցեր եք տալիս,- պատասխանեց Հակոբ Արշակյանը:- Բոլոր ծախսերը թափանցիկ են, այդ թվում՝ գործուղումներինը։ Որևէ գաղտնիք չկա, պատվիրակության կազմը հայտնի է… Եկեք չապակողմնորոշենք հանրությանը, մանավանդ ԱԺ դահլիճում»։

Արեգնազ Մանուկյանն արձագանքեց․ «Ձեր պատասխանը ծիծաղելի է և դեմագոգիա է։ Ես հետաքրքրվել եմ, թե որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան համար, որը նորոգվում է Ալեն Սիմոնյանի համար, և ինձ պատասխանել են, որ ծախսերը գաղտնի են։ Նախագահ Արմեն Սարգսյանի ծախսերը ևս թաքցվել են հանրությունից»։

Մանուկյանը հավելեց, որ ժամանակին այս իշխանության ներկայացուցիչները աշխատանքի էին գնում հեծանիվով կամ մետրոյով, այլ երկրներ էին գնում էկոնոմ դասի տոմսերով. «Իսկ հիմա բյուջեի մեջ են մտնում հեղափոխական էնտուզիազմով»:

«Ես երկու օր առաջ էկոնոմ դասով եմ հետ եկել Երևան, տիկի՛ն Մանուկյան: Պետք է ասեմ, որ Ձեր ոճը, մեղմ ասած, լավը չէ, բայց լավ եղեք»,- պատգամավորին այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: