Թեքահարթա՞կ, թե՞ «մահացու ատրակցիոն». սայլակով շարժվողների խնդիրը լուծելու անհաջող փորձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից երկուսի մուտքերի մոտ կառուցված թեքահարթակներով, ըստ ամենայնի, փորձել են հեշտացնել հաշմանդամություն ունեցողների տեղաշարժը։ Այդ թեքահարթակների լուսանկարները երեկ՝ հունվարի 13-ին հայտնվեցին համացանցում ու դարձան օգտատերերի բուռն քննարկման թեմա։ Օգտատերերն արդարացի հարց էին բարձրացնում՝ ո՞վ կհամարձակվի օգտվել այդպիսի թեքահարթակից։

Վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ բազմաբնակարան շենքերում թեքահարթակները կառուցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող, ռազմի դաշտում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար։ Հետո, սակայն, լուսանկարներն ու գրառումը հեռացվեցին։

Թեքահարթակն անվասայլակով տեղաշարժվող անձանց համար նախատեսված թեք մակերես է: Դրանց տեղադրումն անհրաժեշտ է հորիզոնական մակերեսների՝ 4 սմ-ը գերազանցող տարբերության տեղերում՝ հետիոտնի ճանապարհին, շենքերի մուտքի մոտ և ներսում: Սակայն այս թեքահարթակների բարձրությունը զգալի է։

«Երկու թեքահարթակներն էլ չեն համապատասխանում որևէ չափանիշների, ավելին՝ դրանց կիրառումը բավականին վտանգավոր է»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Նա ընդգծում է՝ ծնողները նույնիսկ մանկական սայլակները չեն կարողանա իջեցնել և բարձրացնել կամ էլ օգտվելիս շատ վտանգավոր կլինի։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի բակում նկարահանումներ իրականացնելիս հանդիպեցինք մանկասայլակով ծնողի․ փորձեց սայլակը բարձրացնել թեքահարթակով, բայց չստացվեց։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեզ ասացին՝ թեքահարթակները կառուցելիս մասնագետների կարծիքը հաշվի է առնվել։ Քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախաձեռնողներից էր, հորդորեցին նրանց դիմել։ Իսկ թե ինչու են ջնջել գրառումը՝ պարզաբանում չստացանք։

Իսկ Կարմիր խաչից թեև խոստացան մեզ հետ կապ հաստատել, սակայն մինչև օրվա ավարտ չզանգահարեցին։ Երևանի քաղաքապետարանում էլ խնդրի մասին լսել, բայց չէին հասցրել լուսանկարները տեսնել։ Այստեղից ևս պնդում են՝ ոլորտի շահառու կազմակերպությունների կարծիքը թեքահարթակներ կառուցելիս հաշվի առնվում է, ընթացքում էլ որոշակի շտկումներ են արվում։

Արմեն Ալավերդյանը նշում է՝ վերջին տարիների ընթացքում թեքահարթակներ կառուցելիս իրենցից որևէ մեկը կարծիք չի հարցրել։

ՀՀ-ում թեքահարթակների խնդիրը միշտ էլ արդիական է եղել։ Այդ խնդրին գումարվում է նաև հասարակական տրանսպորտի՝ հաշմանդամություն ունեցողների կարիքներին հարմարեցված չլինելը։ Խնդիրը որոշ չափով մեղմվել է Երևան բերված նոր ավտոբուսներով, որոնք ունեն ցածր հատակ, նաև սայլակի տեղավորման ու տեղափոխման հնարավորություն, հաշմանդամություն ունեցող անձանց նստելատեղերի և սայլակի հարևանությամբ՝ կանգառի ազդանշանի կոճակ:

Արմեն Ալավերդյանն ասում է՝ հիմա այդքան շատ խնդիրների չի բախվում, որքան նախկինում, բայց հարցը լիարժեք լուծված չէ և 100 տոկոսանոց մատչելիություն չկա։ Գետնանցումներում ու վերնանցումներում գտնվող թեքահարթակներն ավելի մեծ խնդիրներ են առաջացնում, որովհետև չափանիշներին չեն համապատասխանում։ Ալավերդյանի խոսքով՝ թեքահարթակներ պետք է կառուցվեն բոլոր այն տեղերում, որտեղ առկա են աստիճաններ, իսկ նորակառույցները պետք է ուղղակի հարթ մուտք ունենան։

ՀՀ-ում քանի թեքահարթակ կա կառուցված՝ հստակ թիվ չկա, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամություն ունեցողների թիվը կտրուկ աճել է և խնդրին օր առաջ լուծում տալը կարող է զգալիորեն հեշտացնել բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան