Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում զիջումներն անխուսափելի են լինելու, պարզապես պետք է հայկական կողմն այնպես անի, որ «կարմիր գծերը» չանցնի․ Արա Գոչունյան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի առանձնահատկությունն այն է, որ գործընթացը տեղի է ունենում Ղարաբաղյան 44-օրյա պետերազմից հետո ստեղծված մթնոլորտում, երբ հայկական կողմը պարտություն է կրել և ավելի թույլ դիրքերից է հանդես գալիս։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը՝ ասաց Թուրքիայում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

«44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի օրակարգում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին հանդիպումից ավելին սպասել չէր կարելի, քանի որ ի սկզբանե էր հայտարարված, որ այն ճանաչողական բնույթ է կրելու։

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածածած հաղորդագրության համաձայն՝ «կառուցողական մթնոլորտում կայացած» առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ Արա Գոչունյանի՝ Թուրքիան 44-օրյա պատերազմի արդյունքում ավելին է ստացել, քան մինչ այդ պահանջում էր։ Նա դրական համարեց այն, որ հատուկ բանագնացների հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի մամուլում եղած հրապարակումներում նախապայմանների մասին շեշտադրումներ չեն եղել, հակառակ դեպքում, կարող էր ավելորդ լարվել իրավիճակը։

Արա Գոչունյանը մատնանշեց նաև, որ հանդիպման մասին եղած երկու կողմերի հաղորդագրություններում էլ շեշտվել է, որ համաձայնվել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

«Դա բնական է․ Թուրքիան որոշել է Հայաստանի ղեկավարության գործը հեշտացնել։ Երևանը հիմա Անկարայի հետ բանակցային սեղանի շուրջ է նստում անհավասար հնարավորություններով։ Եվ գործընթացի տրամաբանությունից բխում է, որ այն կլինի շատ ավելի հանդուրժողական և դրական մթնոլորտում»,- նշեց նա։

Պոլսահայ խմբագիրն ընդգծեց՝ այսօր Հարավային Կովկասում գերիշխող է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմը։

«Ռուս-հայկական տանդեմը ձախողվել է, չնայած փորձ է արվել ձևականորեն պահել Ռուսաստանի դեմքը՝ թույլ տալով նրան խաղաղապահ առաքելություն իրականացնել։ Տեսականորեն, եթե 4 տարի հետո Բաքվի համաձայնությունը չլինի խաղաղապահների մնալու հետ կապված, Ռուսաստանը կհեռանա։ Դա Ադրբեջանի ձեռքին խաղաքարտ է։ Հայաստանն ու Ռուսաստանը մենակ են այստեղ մնացել»,- ասաց նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը, և «որ կարևոր է, որպեսզի Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ», Արա Գոչունյանը նկատեց՝ անակնկալ չէ, որ այս հարցը Թուրքիան Ադրբեջանի հետ է համակարգում, և մատնանշեց՝ այդ մասին պաշտոնապես էլ է հայտարարվել։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, նրա համոզմամբ, հայկական կողմի զիջումներն անխուսափելի են լինելու, քանի որ պատերազմից հետո պաշտոնական Երևանի դիրքերը թուլացել են, պարզապես պետք է հայկական կողմն այնպես անի, որ «կարմիր գծերը» չանցնի։

«Մինչև «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելը պետք է դիտարկենք թուրք մեկնաբանների տեսակետները։ Բանաձևումները հետևյալն են՝ կարգավորման գործընթացը պետք է նախ զարգանա տնտեսական ուղիով․ խոսքը վերաբերում է Կարս-Գյումրի երկաթգծի գործարկմանը և երկու երկրների միջև ցամաքային սահմանների բացմանը։ Ասում են՝ դրան պետք է հաջորդի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Թուրքիայի պահանջները, ըստ նրանց, բացառապես երկկողմանի հարաբերություններին է վերաբերում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և տարածքային պահանջներից հրաժարվել։ Այստեղ զարմանալի բան չկա, և հետպատերազմյան այս իրավիճակում ծիծաղելի կլինի, որ Հայաստանն ասի՝ «ո՛չ, ես Թուրքիայից տարածքային պահանջներ ունեմ»,- ասաց նա։

Հիմա, ըստ Արա Գոչունյանի, Հայաստանը ճակատագրական իրավիճակում է, պետք է դիվանագիտական լուրջ աշխատանք տանի։

«Հայաստանն այսօր խնդիր ունի՝ իր անվտանգությունը, իր սահմանները պաշտպանելու, կանգնած է իր ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև։ Պետք է փորձի տարածաշրջանում իր դերակատարումը բարձրացնել և միջազգային գործոն դառնալ։ Թուրքիայի հետ չհարաբերվելու պարագայում Հայաստանը ձախողվելու է։ Պետք է վերագնահատի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Տեսանք, որ Ռուսաստանին դաշնակից լինելը Հայաստանին չապահովագրեց Ադրբեջանից։ Թուրքիայի հետ հարաբերվելու եզրեր գտնելը Հայաստանին կարող է օգնել նաև այլ ուժերի հետ հարաբերվելու հարցում, կարող է դա լուծել նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում եղած խնդիրները»,- եզրափակեց Արա Գոչունյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան