Սա պայթյունավտանգ փուլ է՝ ֆորսմաժորային իրավիճակ կարող է առաջանալ․ ՀՀ-ն դիմադրության ուժը պիտի բարձրացնի․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ

Այսօր Ռուսաստանում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։ Մեր տիրույթում թերահավատություն կա Թուրքիայի նպատակների անկեղծության առնչությամբ, և որ սա հերթական փորձը չէ՝ Հայաստանից զիջումներ ստանալու կամ վնասելու միջազգային որևէ դիրքավորում։ Ձեր տեղեկություններն ինչպիսի՞ն են, տեղյակ լինելով թուրքական պաշտոնյաների հայտարարություններից՝ միգուցե նպատակները կանխատեսեք:

-Թուրքիայի նպատակները, բնականաբար, պայմանավորված են լինելու իրենց հետաքրքրություններով ու շահերով, և եթե թուրքերը տրամադրվել են հայ-թուրքական գործընթացին առնվազն այն տեսքով, որը մենք հիմա տեսնում ենք հրապարակային դաշտում, բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է նրանց շահը: Ես կարծում եմ՝ թուրքերը մեծ անհրաժեշտություն չունեն խոսելու և այդ ուղիղ խոսակցությունը վարելու, ինչպես մենք ունենք թուրքերի հետ այդ միջավայրը ձևավորելու անհրաժեշտությունը, և նրանց շահագրգռությունը, կարծում եմ, պայմանավորված է շատ ավելի լայն խնդիրներով և օրակարգով, իրենք ավելի մեծ և ընդգրկուն խաղացող են, հետևաբար՝ հայ-թուրքական հաարաբերություններն իրենք դիտարկում են, օրինակ, ամերիկա-թուրքական և ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, ինչպես որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունները իրենց պատկերացումների և շահերի շրջանակում են դիտարկում։

Հիմա ես չեմ կարծում, թե մենք միամիտ ենք և կարող ենք կարծել, թե Թուրքիան անկեղծ և բարի նպատակներով փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, իհարկե, քաղաքական անհրաժեշտություն է, և եթե այդ քաղաքական անհրաժեշտությունը ստեղծել է մի իրավիճակ, որ կա խոսելու հնարավորություն, մենք պետք է փորձենք օգտագործել այն: Եթե կգա մի իրավիճակ, որ այլևս առաջ գնալ չի ստացվի, հասկանալիորեն ամեն ինչ կկանգնի։ Այս տեսանկյունից խնդիրն այն է, թե մենք ինչպիսի հեռանկար և սցենարներ ենք կառուցում այդ գործընթացը սկսելիս և «X» զարգացման դեպքում ինչ ենք անելու հաջորդական քայլերի տեսանկյունից, և ինչ ենք անելու, եթե այլ ուղղությամբ ընթանա զարգացումը, ենթադրենք «Y» սցենարը սկսի աշխատել։

-Ձեր գնահատմամբ՝ մենք այն զրոյական կետի վրա ենք, որ սրանից այն կողմ էլ վնաս կրել չի՞ լինի, նկատի ունեմ թուրքերի հետ այս գործընթացի մեջ մտնելը:

Վնասվելը միշտ կլինի, այսինքն՝ այստեղ մենք չենք կարող մոտենալ միայն վնասվելու կանխավարկածով, մենք կարող ենք մոտենալ նաև օգուտ քաղելու կանխավարկածով։ Ինչպես արդեն նշեցի՝ թուրքերն այսօր տեսել են անհրաժեշտություն առնվազն այս տարածությունն անցնելու համար, հետևաբար՝ միանգամայն հնարավոր է, որ տեսնեն անհրաժեշտություն շարունակելու իմաստով, իսկ սա արդեն քաղաքական, դիվանագիտական աշխատանքի հնարավորություն է:

Իհարկե, մեր և թուրքերի դիվանագիտական հնարավորությունները նույնը չեն, բայց շատ տրամաբանական է, որ մենք մեր կարողության չափով փորձենք օգտվել այն իրավիճակից, որը Թուրքիայի մոտ առաջացրել է առնվազն այս վարքագծի անհրաժեշտությունը։ Դա ԱՄՆ-ի հետ հարաբերություները կարգավորելու կամ Ջո Բայդենի վարչակազմի հետ ինչ-որ ընդհանուր թեմաների տրամաբանությամբ է պայմանավորված, թե որևէ այլ հաշվարկով, սա, իհարկե, մեր դիտարկման և կանխատեսման դաշտում պետք է լինի, բայց, բոլոր դեպքերում, պետք է փորձենք այս միջավայրն օգտագործել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան