Պուտինի մեդալն ու Մոսկվայում թաքնված թալանի մեջ կասկածվողները. ինչի համար է պարգևատրվել Արթուր Դավթյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Վլադիմիր Պուտինը մեդալի է արժանացրել: Ռուսաստանի նախագահի հրամանագրով երեկ Մոսկվայում Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

Ըստ հաղորդագրության՝ Դավթյանը մեդալի է արժանանում Ռուսաստանի և Հայաստանի դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար: Հետաքրքիր է՝ ինչ արդյունավետ համագործակցության մասին խոսք կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ կառույցների միջև, երբ շուրջ մեկ տասնյակի հասնող ենթադրյալ կոռուպիոցերներ, խուսափելով Հայաստանի արդարադատությունից, թաքնվում են Ռուսաստանում, իսկ Մոսկվան նրանց չի արտահանձնում։

Ըստ էության, Պուտինի ռեժիմը փայփայում և Հայաստանի արդարադատությանը չի հանձնում ՀՀԿ-ական իշխանության կարկառուն դեմքերին, որոնք անցնում են աղմկահարույց քրեական գործերով: Կասկածելի պայմաններում ճեղքելով Արթուր Դավթյանի ղեկավարած իրավապահ համակարգի արգելքը՝ երկրից հեռացել են տարբեր քրեական գործերով անցնող Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, խնամին՝ Արա Մինասյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, բընապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը։ Այս անձանց մեծ մասը հանգրվանել է Ռուսաստանում: Պաշտոնանկությունից հետո այս երկրում ապաստան է գտել նաև Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Արթուր Դավթյանը լուռ և անխոս իրականացնում է այն, ինչ ցանկանում է Ռուսաստանի նախագահը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով էլ՝ Արթուր Դավթյանը պետք է պարզաբանի՝ ինչպես է ստացվում, որ Պուտինի կողմից մեդալի է արժանանում այն պարագայում, երբ պետական բյուջեն թալանելով հարստացածները գտնվում են ՌԴ-ում, իսկ ինքն անկարող է նրանց վերադարձնել:

Պուտինի կողմից Արթուր Դավթյանին մեդալը հանձնվել է հունվարի 12-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի 7-րդ տարելիցը: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2015-ի այդ օրը սպանեց Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաներին։ Թեև Պերմյակով դատավարությունն Արթուր Դավթյանի օրոք չի կայացել, սակայն Լևոն Բարսեղյանը նշում է՝ իշխանափոխությունից հետո Դավթյանը կարող էր նախաձեռնել գործի վերաբացում, ինչը չի արել:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իրավապաշտպանների քննադատություններին ի պատասխան նշում է՝ Արթուր Դավթյանը մեղավոր չէ, որ Պուտինի վարչակազմը որոշել է նրան պարգևատրել Ավետիսյանների սպանդի օրը:

Հեղափոխության ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր թալանի «կոպեկ առ կոպեկ» վերադարձ՝ շեշտելով, որ ոչ մի թալանչի «չի պլստալու»: Փաշինյանն այս գործը վստահել էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Արթուր Դավթյանին: Իսկ ժամանակը ցույց տվեց, որ թալանից ընդամենը կոպեկներ են վերադարձվել, թալանչիները պլստացել են, Արթուր Դավթյանն էլ բարձր պարգևի է արժանանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան