Հայաստանից դուրս բերված գումարները հնարավո՞ր է վերադարձնել. դատախազ Կարեն Ամիրյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Հսկող դատախազը ես չեմ, չեմ կարող գնահատական տալ կոնկրետ գործի մասին հարցադրումներին, բայց եթե ընդհանրական ասեմ, բոլոր գործերի դեպքում այս պահի դրությամբ դատախազությունն իրականացնում է օրենքով վերապահված լիազորություններ՝ այդ թվում կալանքի հետ կապված հարցերն իրացնելու համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանավորված, թեև պաշտպանների խոսքով՝ հիմքեր չկան։

«Դատախազության դիրքորոշումը հստակ է։ Որևէ մեկի համամիտ չլինելը չի նշանակում, թե դատախազությունն իրավաչափ չի գործում»,- կարծիք հայտնեց Ամիրյանը։

Հայաստանից դուրս բերված գումարները հնարավո՞ր է վերադարձնել. Կարեն Ամիրյանն այս հարցի վերաբերյալ ներկայացրեց իր պարզաբանումը:

«Դատախազությունը որոշակի տվյալներ է հրապարակել, թե ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման շրջանակներում քանի ուսումնասիրություն է իրականացվել, մի քանի գործերով արդեն հայցի ապահովման միջոցներ են կիրառվել, շուտով, կարծում եմ, դատական գործընթացներ կսկսվեն:

Ակտիվների՝ Հայաստանից դուրս գտնվելու խնդիրն իսկապես առկա է: Ցանկացած հանցանքի հետ կապված գործընթացը, որը կապված է Հայաստանից դուրս գտնվող ակտիվների հետ, ավելի բարդ գործընթաց է: Պետք է փորձենք միջազգային համագործակցության գործիքակազմը լիարժեքորեն կիրառել, որ հնարավոր լինի ապահովել նախ՝ պարզել Հայաստանից դուրս բերված ակտիվների ծավալը, երկրորդ՝ դրանց վրա արգելանք դնել, երրորդ՝ դատական վարույթի շրջանակներում վերադարձնել»,- նշեց Ամիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: