Նիկոլ Փաշինյանին դեմ են տալու՝ զորք ուղարկեցիր, ո՞ւր են ահաբեկիչները, կա՞ ապացույց․ անլրջության գագաթնակետն է․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ.

-Պարո՛ն Խուրշուդյան, վերջին տասը օրում հերթական անգամ փորձության ենթարկվեց Հայաստանը՝ ռուսների ու բելառուսների հետ Ղազախստան զորք ուղարկելով։ Իրական նպատակը՝ Տոկաևի ռեժիմի փրկությունն էր։ Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները գնացին այդ խիստ ռիսկային քայլին, չէ՞ որ վտանգի տակ դրվեց ո՛չ միայն ՀՀ-ի բարի համբավը, այլև քաղաքակիրթ աշխարհը ևս մեկ անգամ մեզ նույնացրեց բռնապետությունը պահպանող պետության հետ։ Հնարավո՞ր չէր խուսափել զորք ուղարկելուց։

-Ինձ մոտ տպավորություն է՝ գնալով Նիկոլ Փաշինյանը համոզվում է միահեծան իշխանության մեթոդաբանության մեջ, և տպավորությունն այնպիսին է՝ գնալով ավելի անհավասակշիռ որոշումներ է կայացվում։ Դա շատ վտանգավոր է։ Եվ չի օգտագործվում այն տարրական մեթոդաբանությունը՝ խուսափելու, մանևրելու, որի հնարավորությունն իրեն տալիս է ժողովրդավարական համակարգը։ Ինքը լեգիտիմ է, մյուս ավտոկրատների պես ինքը խնդիր չունի լեգիտիմության, ինքը ժողովրդից վստահության քվե է ստացել և մնում է՝ որոշումներ կայացնելիս օգտագործի նաև ժողովրդավարական մեխանիզմները, այլ ոչ թե ժողովրդավարական ճանապարհով ընտրված ավտոկրատ դառնա։ Ի՞նչ մեթոդաբանություն է՝ մեկ գիշերվա մեջ, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր կուրսը փոխում մեկ գիշերում, ինքն էլ Պուտինից զանգ ստանալուց հետո է որոշել մեկ րոպեում զորք ուղարկել։ Ոչ անվտանգության խորհրդի նիստ տեսանք, ոչ ԱԺ-ում քվեարկություն տեսանք, անգամ Թուրքիայի պես երկրում զորք դուրս ուղարկելիս թույլտվություն են հարցնում, ոչ թե գցել-բռնելով որոշում են կայացնում։

-Տպավորություն չունե՞ք, որ ՀՀ-ի իշխանությունն այսպիսով փորձում է իր հավատարմությունը ապացուցել ՌԴ-ի իշխանության նկատմամբ ևս մեկ անգամ, որ «Պարո՛ն Պուտին, մեզ մեղադրում էր ՀՀ ընդդիմությունը արևմտամետ լինելու մեջ, այդպես չէ, մենք էլ կարող ենք ճնշել ժողովրդական ալիքը» ։ 

-Միանշանակ։ Բայց որ ասում են՝ ինքը դա արեց իր իշխանությունը պահպանելու, ամրապնդելու համար, հակառակը՝ ինքը միանգամայն թուլացրեց իր իշխանությունը։ Ինչու, որովհետև իր իշխանությունը հիմնված չէ դրսի ուժերի վրա, իր իշխանությունը հիմնված է ժողովրդի քվեի վրա և ժողովրդի մեջ իր համբավը էապես անկում ապրեց։ Բայց նույնիսկ իր իշխանության շահերից ելնելով, եթե ինքը քննարկում աներ ԱԺ-ում, տեսեք ինչ փակուղային իրավիճակի մեջ կդներ ընդդիմությանը։ Էդ հիմա է, որ հետին թվով քոչարյանական ընդդիմությունն ասում է՝ «Կարող էիք համաձայնվել զորք ուղարկելուն, բայց ոչ Հայաստանի զորքեր ուղարկելուն»։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը մտներ Պառլամենտ և հարցներ ընդդիմությանը, թե ի՞նչ կարծիք ունեն, ի՞նչ է պետք անել, ի՞նչ պիտի անեին ընդդիմադիրները։ Եթե ասեին՝ «Ուղարկեք զորքեր», պատասխանատվությունը կկիսեր նրանց հետ։

Էլ չեմ ասում, որ պետք չէր այդ հարվածը Հայաստանի վրա վերցնել՝ ֆեյսբուքայն գրառումով հայտնել, որ մենք ենք նախաձեռնել, ես որոշեցի զորք ուղարկել։ Ժամանակին երբ մենք էինք դիմում ՀԱՊԿ-ին, անգամ ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը չէր մեզ պատասխանում, այլ գլխավոր քարտուղար Զասը։ Ինչո՞ւ ենք մենք անում դա։ Տպավորություն է՝ երբ ստիպում են իրեն մի բան անել, ուզում է ասել, թե դա իր կամքով է անում։ Նույնն էլ սահմանների հարցն է, երբ ինքը հայտարարում էր, թե ադրբեջանական տարածքներ են, երբ դեռ դելիմիտացիա չէր արվել։ Չի կարելի ամեն ինչը հոգեբանական սինդրոմներով առաջնորդվել, այլ սթափ դատողություններով։ 

-Երբ ադրբեջանցիները բազմիցս ներխուժեցին ՀՀ տարածք, ՀԱՊԿ-ն մերժեց մեզ աջակցություն ցույց տալ։ Ավելին՝ ՀԱՊԿ-ի անդամն եր Ադրբեջանին զենք վաճառելուց բացի նաև շնորհավորեցին մեր դեմ հաղթանակը։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները փոխանակ համարժեք պատասխանեն, ասում են, թե ՀԱՊԿ-ի մեխանիզմներն են աշխատեցրել առաջին անգամ, որ արձագանքման մեխանիզմներն են կայացնելու։ Ինչի՞ համար է այս ինքնախաբեությունը, միգուցե ՀՀ իշխանությունը պարզապես վախենում է։

-Գիտեք, կարելի է վախենալ և ցույց տալ դա։ Պետք չի վախենալ ցույց տալ վախերը։ Դա պարզ է՝ անձնական վախ չի, այլ երկրի համար է, բայց ցույց տուր այդ վախերը։ Ցույց տվեք, որ ինչ-որ հարցում մտահոգություն ունեք, որ ոչ թե ինչ-որ հարցում առաջամարտիկ եք ավտոկրատների պաշտպանության հարցում։ Այն ժամանակ, երբ մենք դուրս չեկանք ՀԱՊԿ-ից, իշխանությունը փակուղու մեջ դրեց ՀՀ-ին, մեկ տարի է արդեն՝ իրեն հորդորում են տարբեր փորձագետներ և հասարակական գործիչներ՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, օգտագործել այն, որ ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն դավաճանել է մեզ և խախտել է պայմանագրային պարտականությունները։ Լավ, ասենք թե ՌԴ-ի հետ կապերը չենք խզում, թող բազան մնա, բայց ՀԱՊԿ-ի մեջ մնալու իմաստը ո՞րն է, որ ամեն անգամ մեզ անակնկալնե՞ր մատուցեն։ Ձևն իմացան՝ վաղը մյուս օրը ըմբոստություն լինի, Լուկաշենկոն ասելու է՝ ահաբեկչություն է, ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, էլի առաջինը պետք է ասի՝ գնանք պաշտպանենք Լուկաշենկոյին ահաբեկիչների՞ց։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան