Եղբայրս դեռ տուն չի եկել, տարի 2 ամիս սպասում ենք․ գերեվարվածի հարազատ
Հասարակություն
11.01.2022 | 15:4644-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների մի մասը Ամանորը կառավարության շենքի առջև է դիմավորել։
Այսօր ևս նրանք բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց և շարունակում են հստակություն պահանջել՝ ի՞նչ արդյունքներ կան բանակցություններից։
«Ինձ համար արդյունքներ չկան, քանի որ իմ եղբայրը դեռ տուն չի եկել,- նշեց գերեվարված տղաներից մեկի եղբայրը: – Ակնկալում ենք կոնկրետ պատասխան տալ, թե ինչ սպասումներ ունենանք, վերջապես այդ օրը գալո՞ւ է, որ մեր տղաները գան՝ տուն հասնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: