Շվեյցարացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի ներդրումային հնարավորություններով

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացավ «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորհագրով գործարար համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի(ԺԱԱՊ), ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության(ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ: Համաժողովին մասնակցում էին շուրջ 70 գործարարներ տարբեր երկրներից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Պարոն Սուբիլիան նշեց, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով և հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:

Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի և այլ օտարերկրյա գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության և գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրեց Հայաստանի

զբոսաշրջային գրավչությունները և ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդգրկված էին բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխոլոգիաների, ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության և խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Որպես Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայման առումով: Հուշագիրը ստորագրեցին Արսեն Ղազարյանը և Վինսենթ Սուբիլիան:

Միջոցառման ավարտին անցկացվեց հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես:

Նույն օրը, մինչ համաժողովը, կազմակերպվեց հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաև անցկացվեցին առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ` B2B ձևաչափով:

Հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով: Կազմակերպվեց նաև այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ, հաշվի առնելով ընկերության լայն հետարքրքությունը Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ, քննարվեցին տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում և առանձին հանդիպումների համար նախատեսված սրահներում Շվեյցարիայից և Ֆրանսիայից ժամանած գործարարները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի բիզնես հնարավորություների նկատմամբ:

Համաժողովին մասնակցում էին շվեյցարական մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Այսօր, ապրիլի 13-ին, պատվիրակությունը կմասնակցի նաև Ժնևում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը: