Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2018թ. առաջին եռամսյակի ամփոփ զեկույց. ԽԱՊԿ

Լուրեր

28.04.2026 | 14:33
Իլոն Մասկն ընդդեմ Սեմ Ալթմանի. սկսվել է OpenAI-ի դեմ դատական գործընթացը
28.04.2026 | 14:22
Մենք չենք պատրաստվում աջակցել գիտությանը, գիտությունը մեր քաղաքականությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 14:12
Բերդավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
Բոլորը

2018 թ. առաջին եռամսյակը խոսքի եւ տեղեկատվության ազատությունների, լրագրողական գործունեության սահմանափակումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների բուռն ժամանակաշրջան էր։ Հունվար-մարտ ամիսներին նաև տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների քանակն ավելացավ, ինչն իշխանությունների փակ գործելաոճի անցնելու արդյունք էր։

Մյուս կողմից, սա համեմատաբար հանդարտ ժամանակահատված էր՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների բացակայության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումների քանակի նվազման առումով։ Դա երեւում է ստորեւ ներկայացվող 2017 եւ 2018 թթ. առաջին եռամսյակների տվյալների համեմատությամբ։

2017 եւ 2018 թթ. առաջին եռամսյակներին տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները

 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին օրենսդրական փոփոխությունների միջոցով կաշկանդելու, նրանց ազատությունն անհիմն սահմանափակելու նախաձեռնություններին, ապա սրա վառ օրինակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր։ Ըստ այդմ՝ եթե մինչ այժմ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերը դռնբաց էին, եւ այստեղ հավատարմագրված լրագրողները դրանց հետևում էին շենքում հատկացված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ նիստից հետո հնարավորություն էին

ունենում հարցեր ուղղել նախարարներին, ապա այսուհետ ԶԼՄ-ների ներկայացուցիչները զրկվում են այդ հնարավորությունից, քանի որ կառավարության նիստերն անցնելու են դռնփակ։

Թեև ԶԼՄ-ները, լրագրողական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության մյուս կառույցները սուր քննադատությամբ արձագանքեցին այդ քաղաքական որոշմանը, սակայն փետրվարի 1-ին կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթին, իսկ մարտի 23-ին Ազգային ժողովն իր արտահերթ նիստին ընդունեց այս օրենքը։

Գործադիր իշխանության որդեգրած փակ աշխատաոճը վարակիչ ազդեցություն ունեցավ մյուս կառույցների համար։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 19-ին բարձրացրեց քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքի «կանոնակարգման» (իրականում՝ սահմանափակման) հարցը։ Դրա համար պատրվակ ծառայեց նույն օրը՝ փետրվարի 19-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավիրած լրագրողների կողմից իրականացվող նկարահանումներն անթույլատրելի համարվեցին և արգելվեցին։

Քաղաքապետարանի աշխատակազմի առաջարկած «կանոնակարգումները» լրագրողական հանրության համար անսպասելիորեն օրենքի ուժ ստացան. դրանք ներառվեցին Ազգային ժողովի մարտի 23-ի արտահերթ նիստին ընդունած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում, ընդ որում՝ գործող ընթացակարգի բացահայտ խախտմամբ։ Այսուհետ ավագանու նիստերին լրագրողները կարող են հետեւել միայն իրենց համար նախատեսված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ։ Իսկ առանձին դեպքերում դահլիճ մուտք գործելու թույլտվություն կարող է տալ քաղաքապետը կամ նիստը վարողը։

Խնդրահարույց էր նաև մարտի 23-ի ԱԺ արտահերթ նիստին ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սա նույնպես անակնկալ էր լրագրողական հանրության համար, քանի որ 2017-ի նոյեմբերի 16-ին կառավարությունը հավանության էր արժանացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը և որոշել էր այն ուղարկել խորհրդարան։ Մինչդեռ Ազգային ժողովում հայտնվեց գործող օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծ, որը միանգամայն այլ փաստաթուղթ է և լուծում է ընդամենը մեկ՝ 2015-ին ընդունված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիր։ Ըստ այդ փոփոխությունների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

կազմված է լինելու 7 անդամից, որոնց նշանակում է Ազգային ժողովը, իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը կունենա 5 անդամ, որոնց մրցութային կարգով կնշանակի վարչապետը։ Ինչ վերաբերում է տարիների ընթացքում ոլորտում կուտակված բազմաթիվ այլ խնդիրներին, ապա դրանք մնում են չլուծված։

2018-ի առաջին եռամսյակում ԶԼՄ-ներին վերաբերող ևս երկու օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք ի տարբերություն վերը նշվածների, ընդհանուր առմամբ դրական արձագանք են ստացել լրագրողական հանրության շրջանում։ Մասնավորապես, վերանայվել են Վարչական դատավարության օրենսգրքի՝ դատական նիստերը տեսա և լուսանկարահանելուն վերաբերող դրույթները։ Ըստ այդ փոփոխությունների՝ այսուհետ վարչական գործերով դատական նիստերի լուսանկարահանման, տեսաձայնագրման համար անհրաժեշտ է ոչ թե դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա դատարանի թույլտվությունը, այլ կողմերի համաձայնությունը։

Բացի այդ՝ մարտի 1-ին կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի («Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը») երրորդ մասը։ Առաջարկվող փոփոխությամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում առանձին՝ կամ առաջին, կամ երկրորդ մասի առկայության դեպքում (գործող դրույթի համաձայն՝ պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմանները միաժամանակ)։

Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը և արձանագրել է, որ այս գործերում նկատելի առաջընթաց չկա. դիտարկվող ժամանակահատվածում նոր մեղադրյալներ կամ կասկածյալներ ի հայտ չեն եկել։ ԽԱՊԿ-ի՝ ՀՔԾ-ին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան՝ այդ կառույցից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։