Համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի. Կարեն Կարապետյան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ 32 մլն դրամ է, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն դրամ, մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ: Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից: 

Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ այս և նախորդ նիստում ներկայացված և հաստատված 85 ծրագրային հայտի ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 387 մլն դրամ, որից՝ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 738 մլն դրամ է, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1 մլրդ 459 մլն դրամ, մասնավորի կողմից ֆինանսավորումը՝ 188,5 մլն դրամ: Նշված 85 ծրագրից 32-ը ներկայացվել է 18 խոշորացված համայնքի կողմից: 

Համայնքային նշանակության ծրագրերը հիմնականում վերաբերում են ճանապարհների վերանորոգմանն ու բարեկարգմանը, ոռոգման և խմելու ջրագծերի, կոյուղագծերի վերանորոգմանն ու կառուցմանը, համայնքների լուսավորությանը, մանկապարտեզների և մշակույթի տների կառուցմանն ու վերանորոգմանը, գույքի, օրինակ՝ աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն:
Նշվել է, որ բոլոր նախագծերը փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություններին՝ նրանց կարծիքներն ու առաջարկներն ստանալու համար: 

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումների արդյունքում 46 հայտերից չի հաստատել միայն մեկը՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով:
Անդրադառնալով ծրագրերի պատշաճ որակով ու արդյունավետությամբ իրականացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտա, որ խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն: Հրատապ և այլ ծրագրերով համայնքներին տրվող պետական միջոցները հատկացվելու են խիստ նպատակային: Եթե 3-4 տարի սուբվենցիաների այս ծրագիրը շարունակենք և իրականացնեք այնպես, ինչպես որ նախատեսում ենք, համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի»: 

Կարևորվել է նաև ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ կապված շինարարության որակի և այլնի հետ: Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է աշխատել նաև մարզպետարանների թիմերի հետ: