Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել բանակցություններում Արցախի կարգավիճակի շուրջ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի հերթական թողարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսի ժամանակ հնչած Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունների, հիմնախնդրի կարգավորան շուրջ ստեղծված իրավիճակի մասին է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին առցանց ասուլիսում հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի հետ կապված բանակցային գործընթացում աղետ է եղել։ Նա ներկայացրել էր, որ 2011 թվականից ի վեր բանակցություներում չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարանալ, թե ինքն ինչու է 2019 թվականին մերժել «Լավրովի պլանը» և դրանով նպաստել, որ ուժ գործադրելու համար պայմաններ ստեղծվեն։

«Սուբյեկտիվ առումով ինքը, բնականաբար, պետք է յուրաքանչյուր ելույթի հնարավորությունն օգտագործի՝ իրեն արդարացնելու համար»,- հավելեց քաղաքագետը։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի խոսքով էլ՝ Արցախի կարգավիճակի խնդիրը հիմա Երևանում է լուծվելու։

«Հայաստանի իշխանությունները, դիվանագիտությունը պետք է ձևավորեն իրենց մոտեցումները խնդրի վերաբերյալ։ Մինչև հայկական կողմը չընդունի, որ պետք է ձևավորի դիվանագիտություն, քաղաքականություն, այլ ոչ թե մանիպուլյացիաներ, ինչը մենք այսօր ենք տեսնում, մենք հնարավորություն չենք ունենալու խոսել Արցախյան խնդրի, Արցախի հայության, Արցախի պետականության ձևավորման մասին»,- ասաց նա։

Ըստ Արզումանյանի՝ հիմա հիմնական խնդիրն Արցախը չէ, որը կփորձի իր ինքնապաշտպանական խնդիրները լուծել, խնդիրը Հայաստանի ղեկավարությունն է։

«Եթե դու չունես դիրքորոշում, եթե դու հետ ես շպրտում 25 տարվա ճանապարհը և դրա փոխարեն ոչ մի բան չես առաջարկում կամ առաջարկում ես իրականությունից, դիվանագիտությունից, միջազգային հասարակությունից կտրված մոտեցումներ, քեզ հետ չեն խոսում, քեզ դուրս են հանում այդ սեղանից»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան