Թուրքիան այս ամիս իր արտարժույթի պահուստներից, հնարավոր է, ավելի քան 13․5 մլրդ դոլար է ծախսել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական բանկը, հնարավոր է, ավելի քան 13․5 մլրդ դոլար է ծախսել իր արտարժույթի պահուստներից՝ օգնելու պաշտպանել լիրան դեկտեմբերի ռեկորդային արժեզրկումից, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Կենտրոնական բանկի նախկին պաշտոնյա Ուղուր Գյուրսեսն ասել է, որ դեկտեմբերի 20-ին և 21-ին վաճառքը կազմել է 7 մլրդ դոլար։ Կենտրոնական բանկը պահուստները վաճառել է «հետնամուտքով՝ պետական բանկերի մասնակցությամբ»։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կառավարման կազմի անդամ, ֆինանսների նախկին փոխնախարար Ֆաիկ Օզթրակը, որն օգնել է Թուրքիային 2000-ականներին հաջողությամբ անցնել ԱՄՀ-ի ծրագիրը, նշել է, որ արտարժույթի վաճառքները դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 17-ը կազմել են 6,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ 6 միլիարդ դոլար արժութային շուկաներում ուղղակի միջամտությունները։

Թուրքիայի Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայում առնվազն 4 անգամ ինտերվենցիա է իրականացրել՝ նախքան երկուշաբթի լիրայի պատմական նվազագույնին հասնելը՝ գերազանցելով 18 դոլարը։ Այդ օրն ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր կառավարության ծրագիրը՝ փոխհատուցելու ավանդատուների արժեզրկման վնասները։ Դրանից հետո լիրան սկսեց կայունանալ։

Ըստ Financial Times-ի՝ Թուրքիայի զուտ արտաքին ակտիվներն էլ այս շաբաթվա առաջին երկու օրերին նվազել են 5,9 միլիարդ դոլարով` մինչև մինուս 5,1 միլիարդ դոլար։ Լրատվամիջոցը գրում է, որ լոնդոնյան վերլուծաբանը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, նշել է, որ այդ նույն երկու օրվա ընթացքում հաշվարկել է 6,9 միլիարդ դոլարի միջամտություն:

Էմմա Չոբանյան