Ռուսաստանը հետաքրքրված է թուրքական ԱԹՍ-ների գնմամբ․ The National Interest

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Ռուսաստանը հետաքրքված է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմամբ։ The National Interest-ում հրապարակված հոդվածում Փիթեր Սոչիու գրում է, որ թուրքական անօդաչուները ռուսական արտադրության մի շարք ՀՕՊ համակարգեր են խոցել։ Մոսկվան վիճարկում է այդ պնդումները, սակայն դա չի խանգարում Ռուսաստանին հետաքրքրություն ցուցաբերել թուրքական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ:

Թուրքիան դարձել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խոշոր արտադրող, օգտագործող և վաճառող։ Զենքի արտահանումը մեծ բիզնես է, և 2019 թվականին կազմել է մոտ 27 միլիարդ դոլար: ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն զենք արտադրողը, առաջատարներն են նաև ՌԴ-ն, Ֆրանսիան, Չինաստանը և Գերմանիան։

Հեղինակը գրում է, որ ՌԴ-ն նաև ավելացրել է զենքի ներմուծումը, այս ամիս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Մոսկվան կարող է դառնալ թուրքական ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ անօդաչուների գնորդ։

Այս շաբաթ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևելութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ որևէ խնդիր չկա անօդաչուները կամ թուրքական այլ զենքերն ու ռազմական տեխնիկան Ռուսաստանին վաճառելու հարցում։

«Թուրքիան վաճառում է անօդաչուներ նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն»,- ասել էր Չավուշօղլուն։

Խնդիրն այն է, որ 2019 թվականին Թուրքիան իր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը վաճառել է Ուկրաինային։ Չնայած դրան՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի հետ գործարքը չպետք է խոչընդոտի Ռուսաստանին դրանց հնարավոր վաճառքին։

«Ուկրաինայի գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Եթե Ռուսաստանը մեր արտադրանքը գնելու անհրաժեշտություն ունենա, կարող է դրանք գնել, ինչպես մենք ավելի վաղ գնել ենք նրա C-400-ները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ Անկարան  շարունակում է բանակցությունները ՌԴ-ի հետ՝ C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ, չնայած նրան, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները հրապարակայնորեն բողոքել են այդ կապակցությամբ։ Ռուսական զենքի գնման պատճառով ԱՄՆ-ը նաև պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Էմմա Չոբանյան