Թուրքիան նախապայմաններ է դրել, իսկ ՀՀ իշխանությունն ասում է՝ օրակարգ չունի․ պե՛տք է նախապայմաններ դնենք․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, արտաքին քաղաքական կարևոր թեմաներից է շարունակում մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք դեռ չեն մեկնարկել, բայց երկու կողմից հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել: Նախ՝ նրանց մասին. 31-ամյա Ռուբեն Ռուբինյանի նշանակումը համարժեք համարո՞ւմ եք, ըստ Ձեզ՝ նա ինչպե՞ս է աշխատելու 37-ամյա դիվանագիտական փորձ ունեցող Սերդար Քըլըչի հետ:

-Մեր թիվ մեկ արտաքին քաղաքական օրակարգը եղել, կա և դեռ երկար լինելու է արցախյան հիմնախնդիրը և Արցախի շուրջ կատարվող ամեն ինչ, մնացած երևույթները ստորադասվելու են, քանի որ դրանից է սկսվում Հայաստանի անվտանգությունը: Մենք ունենք հարևան, որի հետ կապված 30 տարվա պատմություն չունենք, այլ դարավոր դաժան պատմություն ունենք՝ 1915թ. Հայոց ցեղասպանության, 1918-20թթ. ճնշումներ, Սարդարապատի ճակատամարտ…  Սովետական Միության ժամանակ էլ եղել է առճակատում, եթե դիտարկենք ԽՍՀՄ-ը և Թուրքիան, և նաև անկախությունից ի վեր Թուրքիան մի հարևան է, որ մեզ հետ հարաբերությունները միշտ պայմանավորել է այլ երկրի՝ մեր թշնամական Ադրբեջանի ցանկությունների հետ: Ամեն անգամ փորձ եղել է հարաբերություններն ինչ-որ տանելի չափով կարգավորեlու, գիտակցում եղել է, որ հարևան երկրները պետք է առնվազն միջազգային հարաբերությունների դաշտում ընդունելի հարաբերություններ հաստատեն: Այս ամեն ինչի հետ միասին` մենք եկանք մի կետի, որ այդ նույն հարևանը մեր առջև դնում էր ազգային ճակատագրական իմաստով նախապայմաններ, և մենք հիմա այդ նախապայմաններն ընդունում ենք և ասում՝ եկեք հարաբերություններ հաստատենք: Այս իրավիճակում, ունենալով պարտված իշխանություններ, տարբերություն չի լինելու, թե ով է լինելու բանակցողը, եթե դու չես ձևավորել նոր իրավիճակ և չես ներկայացրել նախապայմաններ:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանը հիմա նախապայմանների դիրքերից խոսելու հնարավորություն ունի՞:

-Այո՛: Իսկ ո՞վ ասաց, որ պետք է հրաժարվենք Ցեղասպանության ճանաչման գործընթացից: Ինչ ուզում է լինի, մենք պետք է սրա հետևից գնանք, 10 միլիոնանոց հայության առնվազն 2/3-ի պահանջն է դա: Չէ՞ որ մեր իշխանություններն ասում էին՝ մեզ Արցախում չեն ընտրել, որ մենք իրենց փոխարեն բանակցենք, ո՞նց գնացին բանակցեցին ու պատերազմով տանուլ տվեցին ամեն ինչ: Հիմա Սփյուռքի հայության անունից եթե չեն ընտրվել, ո՞նց են բանակցելու: Նախապայմաններից կարելի է հրաժարվել, երբ Թուրքիան էլ նախապայմաններ չի ունենա, միակողմանի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իմաստը ո՞րն է: Այստեղ նորից գալիս է խնդիրը՝ իսկ ի՞նչ կարևոր է՝ ով է բանակցողը, պատկերացրեք, դիցուք, լիներ 40 տարվա փորձ ունեցող մարդ, բայց այսօրվա կառավարության անդամ, միևնույն է՝ բանակցողի անունը բոլոր պարագաներում մեկն է, Ռուբեն Ռուբինյան չէ, Նիկոլ Փաշինյան է… Թուրքիան ուղարկելու է մի մարդու, որն ունակ է լինելու ինքնուրույն որոշումներ կայացնելու, իսկ Հայաստանն ում էլ ուղարկեր, այդպես չէր լինելու: Մեզ մոտ չկա բանակցային գործընթացին ճիշտ պատրաստվելու պրոցես, երբ հաշվարկում ես բոլոր այլընտրանքները, կարողանում ես ներգրավել քո ամբողջ ուժն ու պոտենցիալը: Բանակցողն այնպիսի մարդ պետք է լիներ, որ ունակ լիներ թակելու և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների, նաև բոլոր արգործնախարարների դռները, ծանոթանար մոտեցումներին՝ լավ ու վատ, պետք է Սփյուռքի բոլոր օջախներում գույքագրեր խնդիրներն ու մոտեցումները։ Հայկական կողմը պետք է ասեր, որ մինչև չնախապատրաստվի գործընթացին, չի մտնի բանակցությունների մեջ:

-Այսինքն՝ մենք դարձյալ պարտադրված ենք գնում բանակցությունների:

-…Այնպիսի տպավորություն է, որ մենք վախից դրդված ենք գնում բանակցությունների:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան