Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը
Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում Քիչ առաջ մեկնարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը։ Հավաքին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին խորհրդարանից հայտնում է Factor․am-ի լրագրողը։
Մեր տեղեկություններով՝ քննարկումը ներքաղաքական հարցերի շուրջ է, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետի պաշտոնանկության, ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ այդպիսով դադարեցնելով նրա լիազորությունները։
Քաղաքապետի պարտականություններն անցան մինչ այդ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանին։ Որպես Մարությանի պաշտոնանկության հիմնական պատճառ նշվում էր պատերազմից հետո նրա՝ կուսակցությունից դուրս գալը և թիմի հետ կապի խզումը։
Նշենք, որ այս պահին ԱԺ շենքում մոտ մեկ տասնյակ անվտանգության աշխատակիցներ կան։ Դրսում նույնպես ուժեղացված հսկողություն է իրականացվում։
Մերի Մարտիրոսյան